ԽՆԴԻՐՆԵՐ՝ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ ԲԱԺՆԻՑ

  1. Դպրոցի տասներորդդասարանցիներից գերազանցիկ են 15-ը, որ նրանց 20 %-ն է։ Ընդամենը քանի՞ աշակերտ կա տասներորդ դասարաններում։
    100:20×15=75 աշակերտ
  2. Ապրանքի գինը նախ իջեցվել է 15 %-ով, ապա՝ ևս 10 %-ով։ Որքա՞ն է դարձել ապրանքի գինը, եթե սկզբնական գինը եղել է 5000 դրամ։
    5000։100= 50
    50×15= 750
    5000-750= 4250
    4250:100×10= 425
    4250-425= 3825դր․
  3. 9 տ երկաթի հանքաքարից ստանում են 5 տ երկաթ։ Որքա՞ն երկաթ կստանան 54 տ հանքաքարից։
    30 տ

275․ Գրե՛ք որևէ եռանիշ թիվ, որը 4, 5 և 3 թվերի բազմապատիկ է։
600,120, 180

  1. Երկու բրիգադ պիտի ցանեին 650 հա մակերեսով դաշտը։ Առաջին օրը առաջին բրիգադը ցանեց 40 հա, ինչը նրա աշխատանքի 10 %-ն է, իսկ երկրորդն այդ նույն օրը ցանեց 25 հա։ Իր համար նախատեսված աշխատանքի քանի՞ տոկոսը կատարեց երկրորդ բրիգադը։
    40=10%
    20=5%
    10=2,5%
    5=1%
    Պատասխան 6%

276․Գտեք բոլոր միանիշ թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը։
1

  1. 11000 դրամով ապրանք են գնել և նախատեսում են 15 % շահույթ ստանալ: Դրա համար ի՞նչ գնով պետք է վաճառել ապրանքը:
    11000×15:100= 1650
    11000+1650= 12650դր․
  2. Մեքենայի բաքի տարողությունը 80 լ է: Քանի՞ լիտր բենզին կա բաքում, եթե լցրել են նրա 45 %-ը:
    100:80×45= 56 լ

Գործնական քերականություն

23. Նախադասություններն ավարտի՛ր:

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին. Բայց աքլորը չեր համոզվում

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին. Թեև աքլորը չեր համաձայնվում

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին. Որը չեր համաձայնվում

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որին չեր սիրում

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որից հետո աքլորը համոզվեց

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, որովհետև պետք էր

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, երբ աքլորը հիասթափվել էր

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, որ նա հանգստանա

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, չնայած նա ուզում էր նրան ուտել

24. Հարցերին պատասխանելով՝ դպրոցական հինգերորդ տարվա մասին գրավոր պատմի՛ր:

Ա) Ի՞նչ նորույթուն կա ձեր դասարանում (աշակերտների թիվը նո՞ւյնն է. Նույն տեղո՞ւմ եք դաս անում և այլն):

Ոչմի։

Բ) Ի՞նչ նոր առարկաներ եք անցնում: Դրանք ինչո՞վ են հետաքրքիր (ուրիշ ի՞նչ տպավորություն ունես):

Առակները շատ հետաքրքիր են։

Գ) Ուսուցիչներիդ մասին պատմիր:

Ուսուցիչներս շատ բարի են և լավը

Դ)Պատմի՛ր՝ դպրոցում փոփոխություն կա՞ (շենքը, բակը, կարգ ու կանոնը և այլն):

Այո երեք հարկանի դպրոց, 25մ2 ֆուտբոլի դաշտ

Ե) Ի՞նչ վերաբերմունք ունես այդ ամենի նկատմամբ:

Լավ

25. Կետերի փոխարեն հատկանիշ ցույց տվող տրված բառերը (ածականները) տեղադրի՛ր: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր (ածականները խոսքում ի՞նչ դեր ունեն):

Գետնի վրայով լճեր ու գետեր, փոքր ու մեծ առվակներ են, հոսում, գետնի տակից մեծ ու փոքր աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են. Լիճ է գոյանում: Իսկ որքա՞ն երկար լճեր կան: Երկրագնդի ամենախոր լճի՝ Բայկալի ափերը երիզող մեծ լեռներն ասես սպիտակ մշուշի վրա են կախված: Ձգվում է մեծ լիճը հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում: Բայկալը ջինջ ու մաքուր ջուր ունի: Խաղաղ ու տաք եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է:

Մեր հանրապետությունը գեղեցիկ լճերով  լի է: Դրանցից մեկը Սևանա լիճն է, որտեղ իշխան ձուկն է բնակվում: Դիլիջանից քիչ հեռու մի չքնաղ լիճ կա: Նա այնքան մաքուր ջուր ունի, որ նրան Պարզ լիճ են կոչում:

Լայնահուն. հորդահոս, կարկաչուն, արագավազ. սառնորակ, զուլալ, տարբեր, ամենախոր. անուշահամ, բարձր. կապույտ. մաքուր, թափանցիկ, արևոտ. հանդարտ (եղանակ), հարուստ, լեռնային. գեղատեսիլ, ամենամեծ. սքանչելի, գողտրիկ. վճիտ:

Պատմություն (Քրիստոնեություն) նախագիծ

Նախագծի մասնակիցներ՝  Արեգ Երանոսյան, Գեվորգ Մարուքյան, Արթուր Բազիկյան, Արեն Երանոսյան։

Նախագծի ժամանակահատվածը՝ մեկ ամիս

Նախագծի վայրը՝ Միջին դպրոց

Նախագծի նպատակը՝ ուսոմնասիրել Քրիստոնեություն աշխարհում և սովորել պատմել։

Արդյունքը՝ Համացանցից հավաքել ենք տեղեկություններ և տեղադրել անհատական  բլոգում։

Քրիստոնեությունը առաջին անգամ տարածվել է Հայաաստանում Մ․Թ․Ա 301 թ․։ Քրիստոնեությունը տարածվել է հայաստանում Գրիքոր Լուսավորիչի միջոցով, Քրիստոնեությունը համաշխարհային կրոններից մեկն է, որը հիմնվել է Հիսուս Քրիստոսի, նրա 12 առաքյալների ու 70 աշակերտների կողմից։ Քրիստոնյա ու քրիստոնեություն տերմինները շրջանառության մեջ է դրել եկեղեցու հայր Իգնատիոս Անտիոքացին 2-րդ դարի կեսերից Անտիոք քաղաքում:

Կույսերի նահատակությունից հետո հայոց արքան ծանր հիվանդանում է։ Ավանդույթի համաձայն՝ այդ հիվանդությունը որակվում է խոզակերպությամբ։ Թագավորի քույրը՝ Խոսրովիդուխտը, մի քանի անգամ երազ է տեսնում, որ Տրդատին կարող է բուժել միայն Գրիգոր Լուսավորիչը, որին բանտարկլ էին Խոր Վիրապի խցում։ Նրան ազատում են բանտարկությունից և հանդիսավոր կերպով տանում մայրաքաղաք Վաղարշապատ։ Գրիգորը նախ ամփոփում է նահատակ կույսերի մարմինները, ապա 66 օր քարոզում քրիստոնեության լույսի մասին ու բժշկում թագավորին։ Տրդատ Գ-ն և ողջ արքունիքը մկրտվում են. քրիստոնեությունը հռչակում է պետական կրոն։

Քրիստոնեության ընդունումից ի վեր Հայաստանի եկեղեցիներում ու կրոնական այլ կենտրոններում հոգևոր ծիսակատարությունները կատարվում էր հունարենով և ասորերենով, որոնք հասարակ բնակչության համար օտար էին և անհասկանալի։ Քրիստոնեությունը հայ ժողովրդին հասկանալի լինելու համար պետք է հայերեն հնչեր։

Մեսրոպ Մաշտոցը, ով ուղարկվել էր Գողթն գավառ՝ քրիստոնեություն տարածելու համար, հանդիպում է այս դժվարությանը։ Նրա առաջարկով և կաթողիկոս Սահակ Պարթևի ու հայոց Վռամշապուհ թագավորի (389-415) հովանավորությամբ 405 թվականին ստեղծում  է հայերենի այբուբենը։ Առաջին նախադասությունը, որը նա թարգմանում  է հայերեն սա էր՝.

Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:

Մեսրոպ Մաշտոցն անձամբ այցելեում  է Կոստանդնուպոլիս և կայսրից արտոնություն ձեռք բերում իրենց առաքելությունը կատարելու համար։ Իր ողջ կյանքի ընթացքում Մեսրոպը շրջում է Հայաստանում և նրանց հարակից գավառներում, ամենուր հիմնեում դպրոցներ և տարածում հայերեն տառերը։

Եվրոպայում ապրում են մոտ 400-500 միլիոն քրիստոնյանր,
Լատինական Ամերիկայում ապրում են մոտ 543 միլիոն քրիստոնյա,

Հյուսիսային Ամերիկայում ապրում են 231 միլիոն քրիստոնյա, որոնցից՝,
Ա․Մ․ն․-ում՝ 160-225 միլիոնն է,
Կանադայում՝ 25 միլիոն,
Ասիայում ապրում են մոտ 350 միլիոն քրիստոնյա,
Աֆրիկայում ապրում են 475 միլիոն քրիստոնյա Իսկ,
Ավստրալիա և Օվկիանիա՝ 24 միլիոն։

Այս նկարի վրա պատկերված է քրիստոնեության տարածականությունը։

Առյուծը և մարդը

Զօրաւոր առիւծ մը, որ նստած էր ժայռի մը վրայ, կը տեսնէ որ գազանները
սարսափահար կը վազէին։ Առիւծը կը հարցնէ, թէ ինչո՞ւ կը փախէին եւ
որմէ՞ կը վախնային։
–Դուն ալ փախիր,- կ’ըսեն,- որովհետեւ մարդը կու գայ։
–Ո՞վ է մարդը,- կը հարցնէ Առիւծը,- եւ ի՞նչ է անոր ուժը, որ կը փախիք
անկէ։
–Կու գայ եւ քեզի ալ կը վնասէ,- կ’ըսեն։
Իր ուժերուն վստահ՝ Առիւծը կը մնայ իր տեղը։ Եւ ահա կու գայ հողագործ
մարդ մը։
–Եկուր կռուինք,- կ’ըսէ հպարտ Առիւծը։
–Շատ լաւ,- կ’ըսէ մարդը,- բայց քու զէնքերդ հետդ են, մինչ իմիններս
տունն են։ Քեզ կապեմ, որպէսզի չփախիս, իսկ ես երթամ եւ բերեմ զէնքերս,
որպէսզի կռուինք։

Առիւծը կ’ըսէ.
–Երդում ըրէ, որ պիտի գաս եւ ես կ’ընդունիմ ըսածդ։
Մարդը երդում կ’ընէ եւ Առիւծը կը համաձայնի կապուիլ։
Մարդը կը հանէ պարանը եւ Առիւծը պինդ* կը կապէ կաղնիի ծառին, ապա
ծառէն կը կտրէ հաստ ճիւղ մը եւ կը սկսի զարնել Առիւծին։
Առիւծը կը գոչէ.
–Աւելի զօրաւոր եւ անխնայ զարկ կողերուս, որովհետեւ այս խելքիս միայն
այսպիսի ծեծ կը վայելէ։

Զօրավոր առյուծը, որ նստած էր ժայռի վրա, տեսննում է, որ գազանները
սարսափահար վազում են։ Առյուծը կհարցնի, թէ ինչո՞ւ եք փախնում և
ովե՞ վախացնում։
–Դուել փախիր,- կասեն,- որովհետեւ մարդը կգա։
–Ո՞վ է մարդը,- կհարցնի Առիւծը,- և ի՞նչ է նրա ուժը, որ փախչում եք նրանից։
–Կգա և քեզ կվնասի,- կասեն։
Իր ուժերին վստահ՝ Առյուծը կմնա իր տեղը։ Եվ ահա կգա հողագործ մարդը։
–Արի կռվենք,- կասի հպարտ Առյուծը։
–Շատ լավ,- կասի մարդը,- բայց քո զենքերդ հետդ են, իմ զենքերը տան են
տունն են։ Քեզ կապեմ, որպեսզի չփախնես, իսկ ես գնամ և բերեմ զենքերս,
որպեսզի կռվենք։

Առյուծը կասի.
–Երդում կեր, որ պիտի գաս և ես կընդունեմ ասածդ։
Մարդը երդում կուտի և Առյուծը կհամաձայնի կապվել։
Մարդը կհանի պարանը և Առյուծը պինդ կապում է կաղնիի ծառին, ապա
ծառից կկտրի հաստ ճյուղ և կսկսի խբել Առյուծին։
Առյուծը կկանչի.
–Ավելի զօրավոր և անխնա հարված կողքերիս, որովհետև այս խելքիս միայն
այսպիսի ծեծ կվայելի։

Դոնալդ Բիսեթ. պատմվածքներ

  1. Ռնգեղջյուրն ու բարի փերին

Շատ ու շատ տարիներ առաջ, երբ բոլոր հայրիկները դեռեւս փոքրիկ տղաներ էին, աշխարհում Սեմ անունով մի ռնգեղջյուր էր ապրում։

Սեմը չափից դուրս հաստլիկ էր, բայց դա նրան չէր վշտացնում։ Ընդհակառակը, իրեն չափազանց երջանիկ էր զգում ու ամեն երեկո քնելուց առաջ երգում էր․


Ռընգ֊ռընգ֊ռընգեղջյուր,
Խժռում ես դու ամենուր,
Չես մտածում այն մասին,
Որ վնաս է փորիկին։

Հետո ուտում էր հարյուր հատ շոկոլադով թխվածք, վրան մի բաժակ էլ կաթ էր խմում ու քնում։

Բայց գիշերները երազ էր տեսնում եւ ամեն անգամ միեւնույն երազը։ Նա երազում տեսնում էր, որ մեկն իրեն խուտուտ է տալիս։ Սկզբում թեթեւակի, հետո ավելի ուժեղ, եւ վերջում այնպես, որ խեղճը չէր դիմանում։ Դրա հետեւանքով Սեմն անհանգիստ գալարվում էր քնի մեջ ու ամեն գիշեր ցած ընկնում մահճակալից։

Եվ քանի որ նա շատ մեծ էր ու հաստլիկ, ուստի անկողնուց ընկնում էր աղմուկով՝ թըրըմփ։ Բոլոր հարեւանները դժգոհում էին ու գանգատվում, թե նա շատ աղմկահար ու անհանգիստ ռնգեղջյուր է։

Խեղճ Սեմը չգիտեր, թե ինչ անի։ Ու մի անգամ նա գնաց ծեր կաղնու փչակում ապրող իմաստուն բուի մոտ՝ խորհուրդ հարցնելու։ Բուի անունը Ջուդի էր․ նա կարողանում էր կարդալ, գրել ու հաշվել, իսկ ուրբաթ օրերն էլ մաքրում էր ճանկերը։

Սեմը Ջուդիին պատմեց, որ ամեն գիշեր ընկնելով մահճակալից, արթնացնում է իր հարեւաններին, եւ նրանք էլ բողոքում են․ իսկ թե ինչ պետք է անել քնի մեջ չգալարվելու համար՝ չգիտե։ Միգուցե Ջուդին խորհո՞ւրդ կտա։

— Գիտեմ, գիտեմ,— ասաց Ջուդին,— բարի փերիին խնդրիր, նա քեզ կօգնի։

— Փերիի՞ն… Լավ, կխնդրեմ,— համաձայնեց Սեմը։

Եվ յուրովի ասաց՝ «փերի», «փերի», հետո մի անգամ էլ՝ «փերի»։ Հենց որ նա երրորդ անգամ էլ «փերի» ասաց, խոտերը շրշացին ու հայտնվեց հրանունկի պես անուշիկ փերին։ Նրա աջ ձեռքին արծաթյա մի ձողիկ կար։

Մինչեւ Սեմը պատմում էր իր ձախորդության մասին, փերին շոյում էր նրա քիթը։ Սեմը ամեն ինչ պատմեց նրան․ ինչպես է պառկում անկողնում, ինչպես է հարյուր հատ շոկոլադով թխվածք ուտում, եւ վրան էլ մի բաժակ կաթ խմում ու քնում։ Եվ ինչպես է երազում տեսնում, թե մեկը խուտուտ է տալիս, որի հետեւանքով քնի մեջ գալարվում է, ընկնում մահճակալից, եւ հարեւաններն էլ բողոքում են։

— Ա՜հ, ինչ հիմար ռնգեղջյուր ես,— ասաց փերին։— Այդ ո՞վ է անկողնում շոկոլադով թխվածք ուտում։ Իսկ փշրանքների մասին մոռացե՞լ ես։ Իհարկե, խուտուտ կտան։ Եվ զարմանալի չէ, որ ընկնում ես մահճակալից։

— Բայց ի՞նչ անեմ,— հարցրեց Սեմը։— Եթե հրաժարվեմ կուշտ ընթրիքից՝ կնիհարեմ։

— Ես կօգնեմ քեզ,— ասաց փերին։— Փակիր աչքերդ ու մի նայիր։

Սեմը աչքերը փակեց, իսկ փերին Ջուդիի վրա թափահարեց արծաթե ձողիկն ու նրան դեղձանիկ դարձրեց։

— Այդ ի՞նչ արեցիք,— զարմացավ Ջուդին։

— Մի զայրացիր,— ասաց փերին,— դու հիմա կկարողանաս կտցահարել շոկոլադի փշրանքները։

— Այդ ուրիշ խնդիր է,— համաձայնեց Ջուդին։— Եթե շատ եք ուզում, դեղձանիկ կլինեմ։

Նա ուղղեց իր դեղին փետուրները ու երգեց․


Մոծակներ ու մժղուկներ,
Մոծակներ ու մժղուկներ,
Փիղը թխվածք է սիրում,
Դեղձանկը՝ փշրանքներ։

Սեմը աչքերը բացեց։

— Կեր իմ փշրանքները, թող անուշ լինի,— ուրախացավ նա։— Այո… Հենց այդ փշրանքներն էլ խանգարում էին, որ քնեմ։ Շնորհակալություն, բարի փերի, շատ շնորհակալություն։ Հիմա արդեն խուտուտ չեմ գա, չեմ գալարվի քնած ժամանակ ու մահճակալից էլ չեմ ընկնի։ Հու֊ռա…

— Ցտեսություն,— ասաց բարի փերին։

Նա համբուրեց Ջուդիին ու Սեմին, հետո թափահարելով ձողիկը, անհետացավ։

Իսկ Ջուդին ու Սեմը տուն վերադարձան։ Այդ օրից բոլոր ձախորդությունները վերացան։ Սեմն այլեւս ոչ մի երազ չէր տեսնում, քնի մեջ այլեւս չէր գալարվում ու մահճակալից էլ չէր ընկնում։ Բոլոր հարեւանները նրան հիմա համարում էին հիանալի ռնգեղջյուր եւ ասում էին, որ նրա բախտը բանել է, որովհետեւ հավատարիմ բարեկամ ունի, որը կտցում է բոլոր փշրանքները։

Երբեմն, վաղ առավոտյան, Սեմը գնում էր գետափ ու այսպիսի երգ երգում․


Մոծակներ ու մժղուկներ,
Մոծակներ ու մժղուկներ,
Մեր դեղձանիկ Ջուդին
Շատ է սիրում փշրանքներ։
Ու ես էլ հիմա,—
Հու֊ռա… Հու֊ռա,—
Չեմ գալարվում անհույս
Ու քնում եմ մինչեւ լույս
Կեցցե, կեցցե Ջուդին,
Եվ թող կեցցեմ ես։

Առաջադրանքներ՝

Պատմվածքի վերաբերյալ ինքդ հորինի’ր 5 հարց։

1․ Առանձրացրու քեզ անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր։

2․ Գրիր տվյալ բառերի հականիշները։ Քնել, անհույս, շատ, փոքր, բարի։

3․ Հորինիր մի հետաքրքիր պատմվածք։

4․ Ի՞նչ է ուզում ասել այս պատմվածքը

5․ Հորինիր այս պատմվածքի համար նոր վերնագիր։