Բուքը, երգը, երեխան։ Վանո Սիրադեղյան

Երեխան արդեն հասնում էր դպրոցին։ Վազքից արդեն անցել էր քելքի։ Վախենում էր գլուխը վեր առնի՝ դպրոցը տեսնի սպասվածից հեռու։ Նաև թիփին աչքերին էր խփում, և երեխան գնում էր՝ փալաս կեպին աչքերին քաշած։

Դպրոցին, փաստորեն, հասել էր, մնում էր հասնի շեմին։ Չորս պատերի ապահովության հեռանկարից արդեն տաքանում էր։ Կամ լավ թմրել էր։ Այդպես գլուխը կախ գնալու դեմ էր առնելու դռանը և իրեն հաճելի անակնկալ էր մատուցելու։

Երեխան այնքան էր ինքն իրեն ապավինել, այնքան էր մտել ինքն իր մեջ, որ մրմռացող ոտքերը այլևս իրենը չէին։ Նա արդեն ոտքերին օգնել չէր կարող և ճիշտը դրանց գոյությունը ուրանալն էր։ Եթե ոտքերը իրենը չեն, ուրեմն ցավն էլ իրենը չի, խորամանկում էր երեխան։

Ձեռքից եկածը արել էր. գուլպայի ծակ թաթը ձգել, ոտքի տակ էր դրել, ոտքին մեծ, պոռթած կոշիկների ներսը դարման ու քուրջ էր խցկել, ձեռքն ընկածով կապոտել էր, բայց կարծես բան արած չլիներ։ Սառած, անզգալի, պրոտեզի վրա քաշած կոշիկի նման, ուրիշի ոտքին եղածի նման անհաղորդակից կային ու տարօրինակ էլ էր, որ հետը գալիս էին։ Այսինքն, առաջն ընկած գնում էին։

Երեխան հասավ դռանը ու դուռը չբացած՝ ներսում էր… Դուռը դեմ ընկավ, ու երեխան ցրտից ոտքից գլուխ դաղվեց։ Ուրեմն, դեռ ներսում չէր։

— Հարութ քեռի,— կանչեց,— սառա, Հարութ քեռի։

Երեխային թվաց հեռվի՜ց, դանդաղ, միջանցքով գալիս են։ Գալիս—չեն հասնում։ Դռան դեմ անակնկալի եկած երեխան անպաշտպան էր։ Այդքան չզգալու տված ցուրտը, այդքան իրենից վանած, արհամարհած ու չարացած ցուրտը մեկեն, վրիժառու խփել էր երեխային։ Կամքը հաշվարկված էր որոշակի տարածության, որոշակի ժամանակի համար և հիմա իր գործը արել՝ վերացել էր։ Սառնամանիքի դեմ նոր խաղ սկսել չէր լինի, և կամազուրկ մարմինը ցրտի բերանը տված՝ երեխան տղամարդավարի մղկտում էր։ Ու ամեն պահ ներսում հայտնվելու հույս ուներ։

Դռան փեղկը հույսով ետ գնաց ու դխկոցով դեմ առավ նիգին։

— Էսքան շուտ ո՞ւր ես եկել, այ լակոտ։

Հանգը այնպես չէր, թե՝ այ որդի, բա դու մեղք չե՞ս, բա դու քուն ու դադար չունե՞ս… Ձայնը քնահարամ եղած հարբածի չարություն ուներ, բայց երեխան չարությունը բիձու փնթփնթոց հասկացավ։
Լավ մարդուն նեղություն տալու համար երեխան մեղավորություն զգաց և արդեն որպես ներս մտած՝ բացատրեց, արդարացավ.

— Հարութ քեռի,— ասաց,— վազելով եմ եկել՝ շուտ հասա։

— Իմ գործը չի, Ավագը կարգադրել է չթողնեմ։

Երեխան կարծեց լավ չարդարացավ։

— Ավագը չի իմանա, Հարութ քեռի, կմտնեմ նստարանի տակ։

— Գնա ձեր թախտի տակ մտի,— ասաց։

Երեխան կարծեց հոգու հետ խաղ են անում։ Կարծեց հետագա վայելքն են ձգելով քաղցրացնում։

— Ավագը իմ մոր քեռու տղեն է, Հարութ քեռի, բաց արա։

— Գնա, գնա,— ասաց,— մի անգամ էլ ետ վազի արի՝ ժամը կգա։

Երեխան առաջին պահ չհավատաց, բայց հեռացող ոտնաձայնը իրոք հեռանում էր։ Երեխայի խելքը մտավ, որ, ուրեմն, ճիշտը տուն գնալ—դառնալն է։ Եթե դուռը չեն բացում, ուրեմն ճիշտը դա է, ու իր լավն են ուզում։ Բայց բուքը, մութը, բքից սսկված, տեղները չմատնող շները… Երեխան դպրոցի մատույցներում ձեռքի փայտը վախի հետ շպրտել էր՝ ո՞նց գտներ։ Հետո, ախր, ո՞նց կարող էր տուն գնալ—դառնալը ավելի հարմար լինել։ Իսկ եթե հարմար չէ, դուռն ինչո՞ւ չբացեցին… Երեխայի միտքն էլ էր սառչում։ Իսկ ոտքերը ինքնաբերաբար դոփդոփում էին։ Երեխան արդեն պարում էր։ Բայց ուսը գցած շորի պայուսակը լնգլնգում էր և գրպանիկի թանաքամանը կարող էր շուռ գալ։ Երեխան ձախ ձեռքը հանեց թևատակից, շորի վրայից բռնեց թանաքամանը, բութ, սառչող մատով խցեց բերանը։ Հիմա կարող էր ապահով թռչկոտել։

Ձախ ձեռքն էլ ոտքերի հետ սառչում էր։ Ականջներին երեխան կամքի գերագույն լարումով ձեռք չէր տալիս. տրորեր՝ մղկտոցը սաստկանալու էր։ Միտքը ցրտից, ցավից շեղել էր պետք։ Մի բան անել պետք էր։ Հիշեց, որ գրպանում հացի կտոր կա, աջ ձեռքն էլ թևատակից հանեց, կոխեց գրպանը՝ լիքը ձյուն էր, ձյան տակ հացը քարացել էր։ Եվ երեխան սկսեց երգել.Այսքան ուրախ կյանքը մեր ընկեր էսինչն է տվել,Այսքան ուրախ կյանքը մեր ընկեր էսինչն է տվել…

— Սովից ցնդել ե՞ս, այ լակոտ։

Երեխան քարացավ։ Ամոթից մի երկվայրկյան նույնիսկ տաքացավ։ Իր երգելը երգեցողության դասատուն անգամ լսած չկար, իսկ սա Ավագն էր։ Երեխան կուչ եկավ ու սպասում էր, որ վզակոթին տան։ Միաժամանակ սպասում էր դուռը բացվելուն։ Լարումից երեխան մի քիչ էլ տաքացավ։

Առաջադրանքներ`

  1. Գրի’ր` ո՞րն էր պատմվածքի ասելիքը։
    Պատմությունը խոսում է անարդարության մասին

2.Հիմնավորի’ր պատմվածքի ավարտը։

Պատմվածքի ավարտը խոսում է անտարբերության մասին

3.Թվարկի’ր պատմության հերոսներին եւ բնութագրի’ր։

Երեխա- նպատակասլաց անօգնական չընկչվող

Հարութ քեռի- անտարբեր չար

ԽՆԴԻՐՆԵՐ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

1․Արկղում կա 4 կարմիր, 7 կապույտ, 5 նարնջագույն և 9 սպիտակ գնդակ։
Որքա՞ն է հավանականությունը, որ պատահական հանած գնդակի գույնը.
ա) կարմիր է, 4/25, 4×100:25= 16%
բ) սկսվում է կ տառով, 11/25, 11×100:25= 44%
գ) ունի երկու վանկ, 20/25, 20×100:25= 80%
դ) առկա է Հայաստանի Հանրապետության դրոշի վրա։ 16/25, 16×100:25= 64%

2․Զառը նետում են 2 անգամ։ Որքա՞ն է հավանականությունը, որ զառի թվերի
գումարը կլինի հավասար ա) 2-ի, բ) 7-ի, գ) 10-ի, դ) 15-ի։

ա) 2/36

բ) 7/36

գ) 10/36

դ) 15/12= 0%

3․Պարկում կա 25 գնդակ՝ 7 կարմիր, 9 կապույտ, 5 դեղին, 4 սև։ Որքա՞ն է հավանականությունը, որ պատահական հանած գնդակի գույնը կլինի հայոց եռագույնի գույներից մեկը։

16/25, 16×100:25= 64%

4․Մետաղադրամը նետում են 2 անգամ։ Որքա՞ն է հավանականությունը, որ կստացվի.
ա) 2 հատ գիր, 1/4, 1×100:4= 25%, բ) 2 հատ ղուշ, 1/4, 1×100:4= 25%, գ) 1 գիր, 1 ղուշ, 1/2, 1×100:2= 50%։

Եղեգիսի կիրճ

Եղեգիսի կիրճ գտնվում է Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում։ Եղեգնաձոր քաղաքից գտնվում է մոտ 18 կմ հեռավարության վրա, Երևանից՝ 135 կմ։ Այն փռված է Եղեգիս գետի ձախ ափի սարալանջին, ծովի մակարդակից բարձրությունը կազմում է 1640 մ։ Կիրճը հատկապես գեղեցիկ երևում է Սմբատաբերդից։ Եղեգիս գյուղի մոտ կա հրեական գերեզմանատուն։  Միջնադարյան Եղեգիսը Հայաստանի ամենահարուստ համայնքներից է եղել։ 13-14 դարերում այն եղել է Օրբելյան իշխանական տոհմի նստավայրը։

Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

Հարցեր

1. Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը:

Կենցաղային աղբը չի կարելի այրել, որովհետև նրա գոլորշին բարձրանում է և խանգարում է օզոնային շերտին, որը մարդուհամար շատ օգտակար է, որովհետև օզոնային շերտը խանգարում է ուլտրամանուշակագույն հոսանքներին ներխուժել երկրի մթնոլորտ:

2. Որո՞նք են թթվային անձրևների առաջացման պատճառները, և ի՞նչ հետևանքներ կարող են դրանք ունենալ:

Ծծմբի և ազոտի օքսիդների պատճառով առաջանում են «թթվային անձրևները»: Ինքնաթիռները ավտոմեքենաները որոնք դուրսեն բերում գազ և բենզին այդ նյութերը վնասում են օզոնային շերտը, իսկ օզոնային շերտը մեզ պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից։

3. Համացանցից գտիր տեղեկություններ, պատրաստիր հետաքրքիր տեսանյութ կամ փոքրիկ ուսումնական նյութ։

Քիմիական նյութերը նյութեր են, որոնք հանդիպում են մարդու կյանքի շատ վայրերում, երբեմն կյանքը 

հեշտացնում և երբեմն վնասակար հետևանքներ ունենում: Քիմիական, մաքրող, դեղագործական, տեքստիլ, շինարարության, հանքարդյունաբերության և շատ այլ բնագավառներում օգտագործվող թթուները, ալկալիները, մոնոմերները և շատ այլ քիմիական նյութեր, ընդհանուր առմամբ, խմբավորվում են երեք խմբի ՝ ախտահանող նյութեր, դեղեր և ներկանյութեր:

4.Վայրի կենդանիների, թռչունների ու ձկների, հող ու ջրի պահպանման համար ի՞նչ քայլեր են արվում:

Օրինակ՝ կարելի է բույսից արմատը պոկել, դնել ջրի մեջ որպիսզի բույսը արմատ ստանա, այնուհետև դնենք հողի մեջ և երեք օրը մեկ ջրենք կծաղկի այդ նույն բույսը որից պոկել էինք արմատը

Մաթեմատիկա ա․բ․

1. Երկու հաջորդական կենտ թվերի արտադրյալը 143 է: Գտեք այդ թվերի գումարը:

11,13

2. Գտեք այն երկնիշ թիվը, որը 5 անգամ մեծ է  իր միավորների կարգում գրված թվանշանից։

25

3. Անին հաշվեց 1-ից 12 զույգ թվերի գումարը, իսկ Բաբկենը հաշվեց 5-ից 13 կենտ թվերի գումարը։ Ու՞մ մոտ ավելի մեծ արդյունք ստացվեց։

Անի- 2,4,6,8,10,12= 42

Բաբկեն- 5,7,9,11,13= 45

4. Մարին ուներ 12 հավ։ Հավերի կեսը ամեն օր մեկ ձու էր ածում, իսկ մյուս կեսը ամեն երկրորդ օրն էր մեկ ձու ածում։ Չորս շաբաթում բոլոր հավերը միասին քանի՞ ձու կածեն։

6×7= 42

7×4=28

42×4= 168

168:2= 84

168+84= 252

5. Գրատախտակին գրված տասանիշ 2456087130 թվից ձախից հաշված ջնջեցին կենտ համարի կարգերում գրված թվանշանները։ Այնուհետև ստացած հնագնիշ թվի համար նույն գործողությունը կրկնեցին։  Եվս մեկ անգամ այդ գործողությունը կատարելուց հետո գրատախտակին մնաց միանիշ թիվ։ Գտե՛ք այդ թիվը:
1

6. Տասներկու հարկանի շենքի առաջին հարկում ապրում է 2 բնակիչ։ Յուրաքանչյուր հաջորդ հարկի բնակիչների թիվը երկուսով շատ է նախորդ հարկի բնակիչների թվից։ Այդ շենքը քանի՞ բնակիչ ունի։

156

7. Աննան մի թիվ մտապահեց։ Այդ թվին ավելացրեց 2, հետո հանեց 4, արդյունքը բազմապատկեց 3-ով, ապա բաժանեց 2-ի, ստացավ 9։ Ի՞նչ թիվ էր մտապահել Աննան։

8

8. Հանդիսատեսները կինոդահլիճից կարող են դուրս գալ նեղ կամ լայն դռներով: Եթե բացեն միայն նեղ դռները, բոլոր հանդիսատեսները դուրս կգան 15 րոպեում, իսկ եթե բացեն միայն լայն դռները, բոլոր հանդիսատեսները դուրս կգան 10 րոպեում: Որքա՞ն ժամանակում դուրս կգան բոլոր հանդիսատեսները, եթե միաժամանակ բացեն բոլոր դռները:

6

9. Դահլիճում կա այնքան շարք, որքան աթոռ կա յուրաքնչյուր շարքում։ Քանի՞ շարք կա դահլիճում, եթե աթոռների ընդհանուր թիվը 400 է։

20

10. «Պիցցա» ռեստորանն իր հաճախորդներին առաջարկում է․«Գնեք մեկ մեծ պիցցա 12 դոլարով և ստացեք երկրորդը կես գնով»: Օգտվելով առաջարկից որքա՞ն գումար պետք է վճարի հաճախորդը 5 մեծ պիցցա գնելու համար։

12×5= 60

6×5= 30

60+30=90

Именительный падеж

16-20 октября

  1. Ответьте на вопросы отрицательно.

Это книга?   Нет это не книга

Это журнал?    Нет это не журнал

Это стул?  Нет это не стул

Это дверь? Нет это не дверь

Это доска?   Нет это не доска

Это школа? Нет это не школа

Это студент?   Нет это не студент

Это преподаватель? Нет это не преподаватель

2.Образец: Это ручка? (карандаш)/ Нет, это не ручка, это карандаш.

1. Это студент? (студентка) Нет это не студент это студентка

2. Это тетрадь? (книга) Нет это не тетрадь это книга

3. Это газета? (журнал) Нет это не газета это журнал

4. Это стол? (стул) Нет это не стол это стул

5. Это окно? (дверь) Нет это не окно это дверь

6. Это ваза? (лампа) Нет это не ваза это лампа

7. Это шкаф? (стол) Нет это не шкаф это стол

8.Это преподаватель? (студент) Нет это не преподаватель это студент

3.Образец: Я … текст.    

Я читаю текст.

1. Ты читаешь роман.

2. Мы читаем текст.

3. Они читают журнал.

4.Он пишет письмо.

5. Вы дайте упражнение.

6. Я читаю рассказ.

7. Мы сделаем предложение.

8. Вы нарушите правило.

9. Она пишет письмо.

4.Образец: … читаем текст. -Мы

читаем текст.

1. Мы читаем роман.

2. Я читаю журнал.

3. Вы читаете текст.

4. Ты читаешь письмо.

5. Он читает рассказ.

6. Они читают упражнения.

7. Он читает предложение.

8. Я читаю правило.

5. Вставьте глагол повторять

Образец: Он … урок. -Он повторяет урок.

1. Мы нарушим правило.

2. Я напишу текст.

3. Он дал слово.

4. Она копирует  глагол.  

5. Вы пишите предложение.  

6. Они сделали урок.

7. Студент дал упражнение.

8. Студентка у меня вопрос.

9. Студенты я написал ответы.

6. Образец: Я читаю письмо.

Мы читаем письмо.

Ты читаешь письмо.

Вы читаете письмо.

Он читает письмо.

Они читают письмо.

1. Я повторяю текст.

Мы повторяем текст

Ты повторяешь текст

Вы повторяите текст

Он повторяет текст

Они повторят текст

2. Я знаю правило.

Мы знаем правило

Ты знаешь правило

Вы знайте правило

Он знает правило

7. Образец: —Кто повторяет диалог? (я) —Я повторяю диалог.

1. Кто читает текст? (Анна)

Анна читает текст

2. Кто хорошо читает текст? (Павел)

Павел хорошо читает текст

3. Кто сейчас повторяет текст? (они)

Они сейчас повторяют текст

4. Кто знает диалог? (я)

Я знаю диалог

5. Кто хорошо знает диалог? (студент и студентка)
Студент и студентка хорошо знает диалог
8. Образец: —Когда вы завтракаете? —Я завтракаю утром

1. Когда вы обедаете?   

В полдень                                                                              

2. Когда вы ужинаете?

В вечером

3. Когда вы завтракаете?

В утром

4. Когда вы читаете газеты?

Я не читаю газеты

5. Когда Павел отдыхает?

Не знаю

6. Когда он слушает радио?

В утром

7. Когда он читает газеты?

В вечером

8. Когда он ужинает?

В вечером

утром, днём, вечером,рано утром, поздно вечером

9. Образец: —Что вы делаете сейчас?  (отдыхать)

—Сейчас мы отдыхаем.

1. Что вы делаете вечером? (ужинать, отдыхать, гулять)

Мы сделаем ужин потом мы отдыхаем и идем гулять

2. А что Павел делает вечером? (заниматься)

Павел в вечером занимается

3. Что студенты делают сейчас? (читать текст, повторять глаголы, отвечать урок)

Студенты читает текст, повторяет глаголы и отвечает на урок

4. Что они делают утром? (завтракать, читать газеты, слушать радио)

Они с начало завтракают потом читают газеты и слушает радио

5. Что ты делаешь сейчас? (читать письмо)

Читаю письмо

6. Что Анна делает сейчас? (писать упражнение)

Пишет упражнения

7. Что они делают вечером? (ужинать, отдыхать, читать журналы)

Они вечером сделает ужин потом отдыхают и читают журналы

Գոճին, որը սովորել էր թռչել

Մի անգամ Իկար անունով գոճին եկավ Կախարդական աղբյուրի մոտ եւ խնդրեց, որ նա կատարի իր ցանկությունը։ Գոճին վաղուց էր երազում թռչել սովորել։ Իզուր չէր, որ նրա անունը Իկար էր։

— Եթե շատ ես ուզում, կարող եմ այնպես անել, որ դու թռչես,— ասաց Կախարդական աղբյուրը։— Բայց դրա համար նախ քեզ պետք է դարձնել թռչուն։

— Ոչ, ես ուզում եմ գոճի մնալ։ Գոճի, որը նաեւ թռչել կարողանա,— ասաց Իկարը։

— Բայց գոճիները թռչել չեն կարող,— առարկեց Կախարդական աղբյուրը։

Իկարը շատ վշտացավ ու գնաց տուն։ Ճանապարհին նա մի բանի մասին էր միայն մտածում․ այնուամենայնիվ, ինչպես թռչել սովորել։

Հաջորդ օրը վաղ առավոտյան նա անտառ գնաց եւ յուրաքանչյուր թռչունից մեկական փետուր խնդրեց։ Իհարկե, նրան ոչ ոք չմերժեց։

— Երեւի ուզում ես թռչել սովորե՞լ,— հարցրեցին նրանք։

— Այո,— պատասխանեց Իկարը։

Նա բոլոր փետուրները կապեց իրար, ու հիանալի թեւեր ստացվեցին։ Հետո բարձրացավ ծովափնյա լեռան գագաթը։ Նրա ետեւից լեռան գագաթ բարձրացան կատուն ու մուկը, մի թռչուն եւ երկու ճագար, բզեզների մի մեծ խումբ եւ նույնիսկ մի խխունջ․ բոլորն էլ ուզում էին տեսնել, թե ինչ է լինելու։

Իկարը ամրացրեց թեւերը, թափահարեց ու դանդաղ սավառնեց դեպի վեր։ Այ թե երջանկություն էր։ Հանդիսականներն էլ շատ ուրախացան, իսկ ամենափոքրիկ բզեզիկը քիչ մնաց մեռներ հիացմունքից։

Իկարը բարձրացավ վեր, շատ վեր ու գրեթե հասավ Արեւին։

— Ես խիզախ գոճի եմ,— ինքն իրեն գովեց նա։— Իսկ Կախարդական աղբյուրն ասում էր, թե գոճիները չեն կարող թռչել։ Կարո՛ղ են։

Եվ հենց այդ պահին նա այնքան մոտեցավ արեւին, որ թոկերը, որոնցով կապել էր թեւերը, այրվեցին արեւի ջերմությունից։ Թեւերն ընկան ցած։ Թեւերից հետո էլ՝ գոճին։ Նա մի քանի անգամ գլուխկոնծի տվեց օդում եւ շրմփաց ծովի մեջ։

Խեղճ Իկարը ոտքից գլուխ թրջվեց, բայց լավն այն էր, որ կարողացավ լողալով բարեհաջող ափ հասնել։ Հետո վազեց տուն, մայրիկի մոտ։

— Մի վշտացիր, իմ փոքրիկ Իկար,— ասաց նրան մայրիկը,— Չէ՞ որ դու, այնուամենայնիվ, կարողացար Թ Ռ Չ Ե Լ։

Եվ մայրիկը նրան մուրաբա ու թխվածք տվեց։

Իսկ ընկերները հյուր եկան ու խմբով երգեցին․

Սիրելի Իկար, մեր փոքրիկ գոճի,
Եկել ենք այսօր ձեր տուն՝ խնջույքի․
Մենք պիտի պարենք ու պիտի երգենք,
Մենք պիտի պարենք ու պիտի երգենք,
Եվ թռչող գոճուն մեր գովքը անենք։

Հենց նույն օրը երեկոյան Իկարը այցելեց Կախարդական աղբյուրին։ Եվ նայելով խորը, շատ խորը ջրհորի մեջ, նայելով կլորակ ջրի հայելուն, ասաց․

— Դու իրավացի ես․ գոճիները թռչել չեն կարող։— Եվ այտի վրայով արցունքներ գլորվեցին։

— Գլուխդ բարձր պահիր,— ասաց Կախարդական աղբյուրը։— Համենայն դեպս, կեցցես դու։

Առաջադրանքներ՝

Պամվածքից դուրս գրի՛ր՝

ա․Պատմողական և հարցական նախադասություններ

Պատմողական․ Իկարը շատ վշտացավ ու գնաց տուն։ Ճանապարհին նա մի բանի մասին էր միայն մտածում այնուամենայնիվ, ինչպես թռչել սովորել։

Հարցական․ Ուզում ես թռչել սովորե՞լ

բ․ Հնգական  գոյական, ածական, բայ։

Գոյական- փետուր, թռչուն, հայելի, թևեր, կատու

Ածական- մեկական փետուր, հիանալի թևեր, կախարդական աղբյուր, պատասխանեց իկարը, լեռան գագաթ

Բայ- թռչում են, ուզում եմ, մի բանի մասին էր միայն մտածում, բոլոր փետուրները կապեց իրար, ուզում էին տեսնել

գ․ Առանձրացրու պատմության հերոսներին և բնութագրիր նրա մասին։

Գոճի- խիզախ մինչև վերջ պայքարող մի փոքրիկ խոզուկ

Գոճիի մայրիկ- հոգատար բարեսիրտ և աշխատասեր մայր

Կախարդական աղբյուր- ինձ թվում է որ կախարդական աղբյուրը գոչի հանդեպ անտարբեր էր և միտեսակ նա չեր ուզում գոճիին օգնել