29.02.24 Գործնական աշխատանք

1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ա. ՄարԴատար գնաՑքը կարո՞ղ է քսանմեկ րոպԵՈՒմ կտրել-անցնել Ամերիկայի ՄԻԱցՅԱլ Նահանգները՝ Խաղաղ ՕվկԻԱնոսից մինչԵՎ ԱտլանտՅԱն: Դա նՈՒՅնիսկ ինքնաթիռով հնարավոր չԷ: Բայց ամերիկԿան մի համալսարանի գիտնակաՆՆեր պնդում են, որ այդ միՖՖն իրագործելի է: Մի ագգային գիտաժողովում նրանք ստորերկրՅԱ նոր փոխադրամիՋոցի նախագիծ են ներկաՅացրել:

Բ. ՍԵՎանա լճի խնԴիրն այսՕր հուզում է յուրաքանչՅուր քաղաքակիրԹ մարԴու: ՍԵԲանի ջրի մակարդակը տասնՅակ տարիների ընԹացքում իՋել է: Ջրի կորստի հետ առնվում են մի շարք այլ ական հարեր: ԱռանՁին ուշադրության է արժանի ջրավազանի կենԴանական աշխարհի պահպանության խնԴիրը:
Բնակության աՆբարենպաստ պայմանՆեր են ստեղծվել նաԵՎ ՍԵՎանի թԵվավոր բնակիչների՝ թռՉունՆերի համար:

Գ. Քանդում են հին տները, թաՓվում են աղ.․սները, խուլ աղմուկով .կնում են գերա..երը: Վիե..ացի մի փ..տավաճառ այ.պիսի իրադար.ությունը երբե. բաց չի թողնում: Նա չն.ին գնով կամ .լ ձրի հավա.ում է կառ..ցի փայտ.. մասերը: Երա.շտական գոր.իքներ պատրաստողները չորացա. փայտը շատ բար.ր են գնահատում: Դրանցից հ..նալի տավիղներ, կի.առներ ու ակորդ.ոններ են սար.վում:

2. Այբբենական կարգով դասավորի՛ր.

  • Դասավանդողներիդ անունները,
    Անահիտ, Անժելա,Դիանա, Երանուհի, Զարինե, Մարյամ, Վարդուհի, Շողիկ
  • Դպրոցական առարկաների անունները,
    Անգլերեն, Բնագիտություն, Մաթեմատիկա, Մայրենի, Մաթեմատիկա Ա․Բ․ ,Պատմություն, Ռուսերեն, Տեխնելոգիա
  • Քո սիրելի ստեղծագործությունների վերնագրերը:

3. Կետերի փոխարեն գրի՛ր յաիա կամ եա: Բառարանով ստուգի՛ր՝ ճի՞շտ ես գրել:

ՄիմՅԱնց, քվԵԱրկություն, որդՅԱկ, Յասաման, քիմԻԱական, հեքԻԱթային, ոսկՅԱ, հրԵԱկան, դաստԻԱրակություն, սենՅԱկ, կրԻԱ, ԱնդրԵԱս, ԵղԻԱզարյան, կՅԱնք:

4.Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Քո չքնաղ ծաղկի բույրն է ինձ այստեղ բերել: (բույր, բյուր)
Անթիվ ու բյուր են աստղերը: (բույր, բյուր)
Ասիա երբևէ կհանգստանա՞ պատերազմներից: (Ասիա, Ասյա)
Ասյա երբևէ կհանգստանա՞ իրեն այդքա՜ն հուզող մտքից: (Ասիա, Ասյա)
Սոֆիան գեղեցիկ ու հյուրընկալ քաղաք է: (Սոֆիա, Սոֆյա)
Սոֆյան գեղեցիկ ու նրբանկատ աղջիկ է: (Սոֆիա, Սոֆյա)

5.Նախադասություններն այնպես դասավորի’ր, որ պատմություն ստացվի:

  1. Բայց գիտե՞ք, որ բույսն էլ կարող է միջատ ուտել։
  2. Նրա տերևները մազմզուկներով են պատված։
  3. Բռնելուց հետո ասես կուլ է տալիս նրան։
  4. Գիտենք, որ միջատները տերև են ուտում։
  5. Մի փոքրիկ, կարմրավուն բույս կա՝ ցողիկը։
  6. Ահա այդպես է բույսը միջատ ուտում։
  7. Տերևների ծայրին փայլում է փոքրիկ, թարմ մի կաթիլ:
  8. Դա կպչուն նյութ է, որը բռնում է իր վրա նստած միջատին:


    Գիտենք, որ միջատները տերև են ուտում։
    Բայց գիտե՞ք, որ բույսն էլ կարող է միջատ ուտել։
    Մի փոքրիկ, կարմրավուն բույս կա՝ ցողիկը։
    Նրա տերևները մազմզուկներով են պատված։
    Տերևների ծայրին փայլում է փոքրիկ, թարմ մի կաթիլ:
    Դա կպչուն նյութ է, որը բռնում է իր վրա նստած միջատին:
    Բռնելուց հետո ասես կուլ է տալիս նրան։
    Ահա այդպես է բույսը միջատ ուտում։

6.Գործնական աշխատանք

1.       Տրված են խոսքի մասեր, առանձնացրու։

·         Գոյականներ՝ Միրգ, կտրիճ, ձերբակալել, կախարդանք , անօթևան,  երգիչ, , քայլել, մաքրել, հնազանդվել, նպատակ, մարզիկ, , ամիս, իրադարձություն, վեհորեն, ծանոթություն, վազել, թերևս, բայց:

·         Ածականներ՝ հիշաչար , խիզախ , դժգույն , մտահոգ ,

·         Թվականներ՝ չորս , վեց-վեց , տասնհինգ

Միրգ, կտրիճ, ձերբակալել, կախարդանք, հիշաչար, տասնհինգ, խիզախ, անօթևան, դժգույն, վեց-վեց, երգիչ, մտահոգ, քայլել, մաքրել, հնազանդվել, նպատակ, մարզիկ, չորս, ամիս, իրադարձություն, վեհորեն, ծանոթություն, վազել, թերևս, բայց:

7.      Տրված բառերը դարձրո՛ւ ածականներ՝  ,հմայել, վախենալ, երազ, գրավել:
Հմայք
Վախ
Երազկոտ
Գրավիչ

8.Բառերը միացրո՛ւ իրար և ստացի՛ր նախադասություն, նաև կետադրի՛ր:
✓Ինչպես, տեսնել, այսօր, հրաշալի, եղանակ: 
Ինչպես տեսնում ՝ այսօր հրաշալի եղանակ է։
✓Ճանապարհ, մոտ, գեղեցիկ, ծաղիկներ, պատել, փոքրիկ, այգի:
Ճանապարհի մոտ մի փոքրիկ այգի կար, այգու մեջ ծաղիկներ։
✓Փչել, մեղմ, հովիկ, ծաղիկներ, ժպտալ, դալար, խոտեր, ծփալ, և, դաշտ, խաղաղություն, տիրել:
Փչում է մեղմ հովիկ, ծաղիկները ժպտում են, դալարած խոտերը ծփում են և դաշտում խաղաղություն է տիրում։

9.Դո՛ւրս գրել ածականները։

Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։

10. Գրե՛լ տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար- գեղեցիկ, տգեղ, հիանալի

այգի- գեղեցիկ, գարնանային, անձրևոտ

ծաղիկ- ծաղկեփունջ, ծաղկաման, ծաղկող

գիրք- գրքադարակ

գորգ- գորգագործ

երկիր- երկրաման, երկրաշրջան, երկրապատ


11.Տրվածներից որն է ածական:
Մոխիր
Դողդոջուն
Դողդոջյուն

Հոտավետ
Գեղջուկ
Պատճառ

Սանդուղք
Ժայռափոր
Տնակ



Բջջի քիմիական բաղադրությունը

 Կենդանի օրգանիզմների և շրջակա միջավայրի միջև մշտապես տեղի է ունենում նյութերի և էներգիայի փոխանակություն: Բոլոր կենդանի օրգանիզմները սնվում են, աճում, զարգանում, շնչում և մահանում:
Կենդանի օրգանիզմները կազմված են բջիջներից, որոնցից կազմավորվում են օրգանիզմի առանձին օրգաններ և ամբողջական օրգանիզմը:

Կենդանի բջջի բաղադրության մեջ 80 %-ը կազմում է ջուրը: Ջուրը լավ լուծիչ է, նրա մեջ լուծվելով նյութերը, բջիջ են ներթափանցում: Նյութափոխանակության արգասիքները հեռանում են նույնպես ջրի միջոցով:
Կենդանի բջիջները պարունակում են նաև քիչ քանակությամբ հանքային աղեր, ինչպես նաև օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր:
Բջջում ջրից հետո մեծ քանակություն են կազմում սպիտակուցները: Մազը, եղունգը, փետուրը, ճանկը, գրեթե ամբողջովին կազմված են սպիտակուցներից:
Օրգանական նյութերից օրգանիզմում կարևոր դեր ունեն ածխաջրերը: Դրանցից են գլյուկոզը, սախարոզը, թաղանթանյութը: Ածխաջրերը օրգանիզմն ապահովում են էներգիայով:
Օրգանիզմին անհրաժեշտ էներգիայի 30 %-ն ապահովում են ճարպերը: Օրինակ՝ արջերը, ձմեռային երկարատև քուն մտնելով, գոյատևում են կուտակած ճարպերի շնորհիվ: Նուկլեինաթթուները պահպանում են օրգանիզմի ժառանգական հատկանիշները:
Գրականության հղումը էջ 94

Հարցեր՝
1. Ի՞նչ է բջիջը:
Բջիջը կենդանի օրգանիզմերի մի մասն է։
2. Պատմիր բջջի բաղադրության մասին։
Կենդանի բջջի բաղադրության մեջ 80 %-ը կազմում է ջուրը: Ջուրը լավ լուծիչ է, նրա մեջ լուծվելով նյութերը, բջիջ են ներթափանցում: Նյութափոխանակության արգասիքները հեռանում են նույնպես ջրի միջոցով:

Повторяем правила

Мужской род: самоцвет, йогурт, крючок, бассейн, клоун, пример, кавалер, ельник, плащ, саженец, дельфин, отец, барабан, мех, памятник

Женский род: конура, ладонь,  печёнка, обувь, ночь площадь, морковь, тропинка, жимилость, дверка, ансамбль, книга, закорючка, алыча, индейка, ёлка, медалька, кобра, овца, лошадь, опушка

Средний род: звено, дерево, 

Прочитайте предложения, выбирая подходящие по смыслу прилагательные.
1. Звучала мелодия старого вальса. Путники отдыхали в тени старинного дуба. Экскурсанты любовались величием древнего памятника. (Древний,старинный,старый.)
2. Мы шли на лыжах по крепкому насту 4. Больной лежал на жестком матрасе. Дятел долбил дерево твёрдым клювом. (Крепкий,Жесткий,твёрдый)
3. С моря дул сырой ветер. Из влажного песка дети строили башню. Мокрое полено не горело. (Мокрый,сырой,влажный)

Тест
Игра

Самое ценное թարգմանված Հայերեն (Ամենա թանկարժեքը)

Один человек в детстве был очень дружен со стариком-соседом.

Но время шло, появился колледж и увлечения, затем работа и личная жизнь. Каждую минуту молодой мужчина был занят, и у него не было времени ни вспомнить о прошлом, ни даже побыть с близкими.

Однажды он узнал, что сосед умер — и неожиданно вспомнил: старик многому научил его, стараясь заменить мальчику погибшего отца. Ощутив свою вину, он приехал на похороны.

Вечером, после погребения, мужчина зашёл в опустевший дом покойного. Всё было так, как и много лет назад… Вот только маленькая золотая коробочка, в которой, по словам старика, хранилась самая ценная для него вещь, исчезла со стола. Подумав, что её забрал кто-то из немногочисленных родственников, мужчина покинул дом.

Однако через две недели он получил посылку. Увидев на ней имя соседа, мужчина вздрогнул и открыл коробку.

Внутри лежала та самая золотая коробочка. В ней оказались карманные золотые часы с гравировкой: «Спасибо за время, что проводил со мной».

И он понял — самым ценным для старика было время, проведённое со своим маленьким другом. С тех пор мужчина старался как можно больше времени уделять жене и сыну.




Մի մարդ մանկության տարիներին շատ ընկերական էր ծեր հարեւանի հետ: Բայց ժամանակն անցավ, հայտնվեցին քոլեջն ու հոբբիները, հետո աշխատանքն ու անձնական կյանքը։

Երիտասարդն ամեն րոպե զբաղված էր, և նա ժամանակ չուներ հիշելու անցյալը կամ նույնիսկ լինել իր սիրելիների հետ։
Մի օր նա իմացավ, որ իր հարևանը մահացել է, և հանկարծ հիշեց. ծերունին շատ բան է սովորեցրել իրեն՝ փորձելով փոխարինել տղայի մահացած հորը: Մեղավոր զգալով՝ եկել է թաղմանը։

Երեկոյան՝ թաղումից հետո, տղամարդը մտել է հանգուցյալի դատարկ տուն։ Ամեն ինչ նույնն էր, ինչ շատ տարիներ առաջ… Սեղանից անհետացավ միայն փոքրիկ ոսկե տուփը, որի մեջ, ըստ ծերունու, պահվում էր իր համար ամենաթանկ բանը։

Մտածելով, որ իր սակավաթիվ հարազատներից մեկը տարել է իրեն, տղամարդը դուրս է եկել տնից։

Սակայն երկու շաբաթ անց նա ստացավ փաթեթը։ Տեսնելով դրա վրա իր հարեւանի անունը՝ տղամարդը ցնցվելով բացեց տուփը։ Ներսում նույն ոսկե տուփն էր։

Դրանում կար գրպանի ոսկե ժամացույց, որի վրա գրված էր «Շնորհակալ եմ ինձ հետ անցկացրած ժամանակի համար»: Եվ նա հասկացավ, որ ծերունու համար ամենաարժեքավորը իր փոքրիկ ընկերոջ հետ անցկացրած ժամանակն է։

Այդ ժամանակվանից տղամարդը փորձել է հնարավորինս շատ ժամանակ հատկացնել կնոջն ու որդուն։

Ձայնի ընկալում: Լսողության հիգիենա

Համարյա բոլոր կենդանիներն օժտված են լսողությամբ: Այն առավել զարգացած է կաթնասունների և թռչունների մոտ, որոնք ունեն լսողության հատուկ օրգան՝ ականջ: Անողնաշար կենդանիներից լսողության զարգացած օրգաններ ունեն միայն միջատները:
Կենդանիները ոչ միայն ընկալում են ձայները, այլև իրենք են ձայն արձակում: Ցամաքային ողնաշարավոր կենդանիների շնչառական համակարգի մի մասը փոխակերպվում է ձայնային ապարատի: Առավել զարգացած ձայնային ապարատ ունի մարդը:
Մարդու ականջը բացառիկ զգայություն ունեցող բարդ լսողական օրգան է: Որոշ մարդիկ կարող են լսել նույնիսկ ծառից ցած ընկնող տերևի ձայնը:

Բնությունը հարուստ է իր ձայներով: Շատ կենդանիներին և մարդուն բնորոշ է ձայն արձակելու, ինչպես նաև լսելու ունակությունը: Դա ծառայում է նրանց հաղորդակցվելուն, նպաստում նրանց պաշտպանվելուն և շրջակա միջավայրին հարմարվելուն:

Լսողությունը մեծ դեր ունի մեզանում գեղեցիկի զգացումը զարգացնելու համար: Լավ երաժշտությունը, գեղարվեստական խոսքն ավելի հարուստ են դարձնում շրջակա աշխարհի մեր ընկալումը:

rainbow_music_notes_by_moneycantbuyinsaness-d39xtli.png

Համարյա բոլոր կենդանիներն օժտված են լսողությամբ։

Կենդանիները ձայնն ընկալում են հատուկ օրգանով:

Առավել զարգացած է կաթնասունների և թռչունների լսողությունը, որոնք ունեն լսողության հատուկ օրգան՝ ականջ։ Անողնաշար կենդանիներից լսողության զարգացած օրգաններ ունեն միայն միջատները։

Տարբեր կենդանիներ զգայուն են տարբեր ձայների նկատմամբ։

1-22.png

Մեդուզան ընկալում է ծովի ալիքների արձակած ենթաձայները և փոթորիկ սկսվելուց մի քանի ժամ առաջ հեռանում է ափից:

0_1087ec_2d795b37_orig.gif

Օրինակ

Փղերն իրար հետ հաղորդակցվում են ենթաձայների միջոցով։ Դելֆինները, չղջիկները, կետերն արձակում և լսում են անդրաձայները։

Շատ գիշերային գիշատիչներ մթության պայմաններում որսում են իրենց զոհին լսողությամբ:   

Չղջիկը համարյա զուրկ է տեսողությունից։ Թռիչքի ժամանակ, անընդհատ արձակելով և հետ ընդունելով անդրարաձայներ, չղջիկը ոչ միայն խուսափում է արգելքներին բախվելուց, այլև անսխալ «նկատում» և որսում է մանր մժեղներ։

Շները նույնպես լսում են անդրաձայնը։

Օրինակ՝ հարկ եղած դեպքերում հետախույզները ծառայողական շներին անհրաժեշտ հրամանները տալիս են անդրաձայնով, որը շրջապատի մարդկանց համար մնում է աննկատ:

Կենդանիները ոչ միայն ընկալում են ձայները, այլև կարող են իրենք ձայն արձակել։

Ցամաքային ողնաշարավոր կենդանիների շնչառական համակարգի մի մասը փոխակերպվել է ձայնային ապարատի։

Առավել զարգացած ձայնային ապարատ ունի մարդը։ Մարդու ամենից զարմանալի հատկությունը խոսելու կարողությունն է։ Խոսքով մարդիկ հաղորդակցվում են իրար հետ և փոխանակում իրենց մտքերը։ Դա շատ բարդ երևույթ է, որն իրագործվում է զարգացած գլխուղեղի միջոցով:

Հարցեր

  1. Ի՞նչ կառուցվածք ունի մարդու ականջը:
    Մարդու ականջը բացառիկ զգայություն ունեցող բարդ լսողական օրգան է: Որոշ մարդիկ կարող են լսել նույնիսկ ծառից ցած ընկնող տերևի ձայնը:
  2. Ինչպե՞ս է աղմուկն ազդում մարդու օրգանիզմի վրա:
    Մարդը միշտ ապրել է տարբեր հնչյունների ուղեկցությամբ: Այդ պատճառով մարդկանց համար անսովոր է և դա ազդում է լսողության օրգանի բջիջների և նյարդերի վրա։
  3. Ինչպե՞ս են պայքարում աղմուկի դեմ:
    Մարդու ականջը բնական պաշտպանություն չունի բարձր աղմուկի դեմ, որն ազդում է լսողության օրգանի բջիջների և նյարդերի վրա։

Ավետիք Իսահակյան | Ծառա Սիմոնը

Վաղուց անցած-գնացած օրերից է այս վերհիշումը։

Իմ բարեկամ մի ընտանիք Սիմոն անունով մի սպասավոր ուներ։ Սիմոնը տարիներից ի վեր ծառայում էր նրանց մոտ. գոհ էին նրա աշխատանքից և թվում էր, որ ինքն էլ գոհ էր նրանցից։

Մի օր Սիմոնը ներկայանում է տանտիրուհուն և ասում.

— Խանում, ներող եղեք, ես ուզում եմ տուն գնամ, մեր գեղը։ Շատ շնորհակալ եմ ձեզանից, բայց էլ չեմ ուզում ծառայել։

— Ինչո՞ւ, Սիմոն ջան,– զարմացած հարցնում է տիկինը,— չէ” որ մենք քեզ միշտ լավ ենք նայել, տարիներ շարունակ մեր տանն ես եղել, սովորել ենք իրար։ Հիմա ի՞նչ պատահեց, ասա սրտաբաց։ Թե ռոճիկդ քիչ ես գտնում՝ ավելացնենք։ էնպես լինի, որ գոհ լինես մեզնից և մեր տանը մնաս։

— Չէ՛, խանում ջան, գիտեմ, որ ինձ հետ լավ եք վարվել, և ռոճիկիս մասին էլ գանգատ չունեմ, միայն թե ուզում եմ գեղ գնամ, ժամանակավոր. կարելի է մի քանի ամիս անց էլի ետ գամ։

— Բայց ինչո՞ւ ես մնում այդքան երկար ժամանակ, գեղում ի՞նչ կա որ…— Սիմոնը լռում է։

— Մեկ էլ որ՝ չասացիր գնալուդ պատճառը։

— Խանում ջան, ճշմարիտը որ կուզես իմանալ՝ ասեմ,— վճռողական շեշտով պատասխանում է Սիմոնը, –ուզում եմ գնալ, որ էլ իմ անունը չլսեմ։ Չլսեմ անունս՝ ականջս հանգստանա։ Թե չէ, էս ինչ կյանք է, ես կխելռեմ։ Շարունակ, ամեն օր — Սիմոն, սամավարը քցե, շո՛ւտ, շո՛ւտ արա։ Սամավարը քցում եմ, կրակը փչում եմ, մեկ էլ — Սիմո՛ն, աղայի կոշիկները արի տար, շուտ սրբիր՝ բեր։

Վազում եմ, կոշիկները տանում, սրբում եմ շտապով, հանկարծ՝ Սիմո՛ն վազե ֆայտոն բեր, օրիորդը տեղ է գընում, շո՛ւտ, շո՛ւտ։ Վազում եմ ֆայտոն բերելու՝ սամավարը թողնելով իր բախտին, կոշիկները սրբելը կիսատ, ֆայտոնը բերում եմ։ Սամավարը եփել, ջուրը թափվել Է. նորից ջուր եմ լցնում, նորից ածուխ եմ քցում։ Մեկ՝ սամավարն եմ փըչամ, մեկ՝ կոշիկները սրբում։

Նորից անունս.

— Տո՛ տղա Սիմոն, չայն ո՞ւր մնաց, բերաններս չորացավ։ Դեհ, գնա մի լիմոն Էլ բեր, միայն շո՜ւտ արա։

Մյուս կողմից աղայիս ձայնը.

— Տո՛, Սիմոն, կոշիկ սըբե՞լ Էր, թե սենյակ սրբել։ Մի ժամ եղավ։ Շտապում եմ, շո՛ւտ արա։

Ձեռքս կոշիկի միջից չհանած՝ դռան զանգը տալիս են։

— Սիմո՛ն, վազի՛ր, դուռը բաց, — էդ միջոցին, մեկ էլ պստիկ տղան.— Սիմոն, թռի մի տուփ պապիրոս բեր։ Դե՛հ, քեզ տեսնեմ… Դեհ, խանում ջան, բա ես ո՞նց անեմ, որ չխելռեմ։ Օրը հազար անգամ անունս լսում եմ.

– Սիմո՛ն, արի,

Սիմո՛ն, գնա,

Սիմո՛ն, տար,

Սիմո՛ն, բեր,

Սիմո՛ն, վազե,

Սիմո՛ն, թռիր,

Սիմո՛ն, Սիմո՛ն,

էլի

Սիմո՛ն, Սիմո՛ն…

էդ՝ ականջս խարտոցող Սիմոն անունը երազիս մեջ էլ եմ լսում, քունս հարամ է անում։

Տունը մարդ չեղած ժամանակ էլ պատերը ձեն են տալիս.

-Սիմո՛ն, Սիմո՛ն։

Անունս ինձ թշնամի է դառել, աչքիս գրողն է դաոել.

կատաղեցնում է ինձ, գժվեցնում է ինձ։ Կուզեմ փախչեմ աշխարհի ծայրը, որ զզվելի անունս էլ չլսեմ։

Չէ՛, խանում ջան, էլ ուժ չունեմ, հիմի շատ եմ խնդրում իրավունք տաս, երթամ մեր գեղը, մի քանի ամիս ականջս հանգստանա, հետո նորից կգամ։ Խոսք եմ տալիս, միամիտ եղեք…

Առաջադրանքներ`

1. Գրավոր բացատրի’ր հետեւյալ բառերը`խանում, սպասավոր, սրտաբաց, ռոճիկ, գանգատ, վճռական, սամավար, աղա, ֆայտոն։
խանում — տիկին
սպասավոր — պաշտոնակատար
սրտաբաց — անկեղծ
ռոճիկ — աշխատավարձ
գանգատ — դժգոհություն
վճռական — որոշիչ
սամավար — ինքնաեռ
աղա — պարոն, իշխան
ֆայտոն — կառք

2. Ի՞նչ զգացողություն ունեցար, երբ կարդացիր պատմվածքը։
Ես հասկացա, որ մեկ մեկ պետք է հանգստանալ։

3.Խորհուրդ տո’ւր աղային եւ խանումին։
Ես ձեզ խորհուրդ կտամ մի քանի գործել դուք անեք և Սիմոնին այդքան շատ չտանջեք։

4. Պատմվածքից առանձնացրո’ւ հականիշ զույգեր։
Արի- Գնա
Տար-բեր

5.Պատմվածքի համար նոր ավարտ հորինի’ր։
Սիմոնի արկածները