29.02.24 Գործնական աշխատանք

1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ա. ՄարԴատար գնաՑքը կարո՞ղ է քսանմեկ րոպԵՈՒմ կտրել-անցնել Ամերիկայի ՄԻԱցՅԱլ Նահանգները՝ Խաղաղ ՕվկԻԱնոսից մինչԵՎ ԱտլանտՅԱն: Դա նՈՒՅնիսկ ինքնաթիռով հնարավոր չԷ: Բայց ամերիկԿան մի համալսարանի գիտնակաՆՆեր պնդում են, որ այդ միՖՖն իրագործելի է: Մի ագգային գիտաժողովում նրանք ստորերկրՅԱ նոր փոխադրամիՋոցի նախագիծ են ներկաՅացրել:

Բ. ՍԵՎանա լճի խնԴիրն այսՕր հուզում է յուրաքանչՅուր քաղաքակիրԹ մարԴու: ՍԵԲանի ջրի մակարդակը տասնՅակ տարիների ընԹացքում իՋել է: Ջրի կորստի հետ առնվում են մի շարք այլ ական հարեր: ԱռանՁին ուշադրության է արժանի ջրավազանի կենԴանական աշխարհի պահպանության խնԴիրը:
Բնակության աՆբարենպաստ պայմանՆեր են ստեղծվել նաԵՎ ՍԵՎանի թԵվավոր բնակիչների՝ թռՉունՆերի համար:

Գ. Քանդում են հին տները, թաՓվում են աղ.․սները, խուլ աղմուկով .կնում են գերա..երը: Վիե..ացի մի փ..տավաճառ այ.պիսի իրադար.ությունը երբե. բաց չի թողնում: Նա չն.ին գնով կամ .լ ձրի հավա.ում է կառ..ցի փայտ.. մասերը: Երա.շտական գոր.իքներ պատրաստողները չորացա. փայտը շատ բար.ր են գնահատում: Դրանցից հ..նալի տավիղներ, կի.առներ ու ակորդ.ոններ են սար.վում:

2. Այբբենական կարգով դասավորի՛ր.

  • Դասավանդողներիդ անունները,
    Անահիտ, Անժելա,Դիանա, Երանուհի, Զարինե, Մարյամ, Վարդուհի, Շողիկ
  • Դպրոցական առարկաների անունները,
    Անգլերեն, Բնագիտություն, Մաթեմատիկա, Մայրենի, Մաթեմատիկա Ա․Բ․ ,Պատմություն, Ռուսերեն, Տեխնելոգիա
  • Քո սիրելի ստեղծագործությունների վերնագրերը:

3. Կետերի փոխարեն գրի՛ր յաիա կամ եա: Բառարանով ստուգի՛ր՝ ճի՞շտ ես գրել:

ՄիմՅԱնց, քվԵԱրկություն, որդՅԱկ, Յասաման, քիմԻԱական, հեքԻԱթային, ոսկՅԱ, հրԵԱկան, դաստԻԱրակություն, սենՅԱկ, կրԻԱ, ԱնդրԵԱս, ԵղԻԱզարյան, կՅԱնք:

4.Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Քո չքնաղ ծաղկի բույրն է ինձ այստեղ բերել: (բույր, բյուր)
Անթիվ ու բյուր են աստղերը: (բույր, բյուր)
Ասիա երբևէ կհանգստանա՞ պատերազմներից: (Ասիա, Ասյա)
Ասյա երբևէ կհանգստանա՞ իրեն այդքա՜ն հուզող մտքից: (Ասիա, Ասյա)
Սոֆիան գեղեցիկ ու հյուրընկալ քաղաք է: (Սոֆիա, Սոֆյա)
Սոֆյան գեղեցիկ ու նրբանկատ աղջիկ է: (Սոֆիա, Սոֆյա)

5.Նախադասություններն այնպես դասավորի’ր, որ պատմություն ստացվի:

  1. Բայց գիտե՞ք, որ բույսն էլ կարող է միջատ ուտել։
  2. Նրա տերևները մազմզուկներով են պատված։
  3. Բռնելուց հետո ասես կուլ է տալիս նրան։
  4. Գիտենք, որ միջատները տերև են ուտում։
  5. Մի փոքրիկ, կարմրավուն բույս կա՝ ցողիկը։
  6. Ահա այդպես է բույսը միջատ ուտում։
  7. Տերևների ծայրին փայլում է փոքրիկ, թարմ մի կաթիլ:
  8. Դա կպչուն նյութ է, որը բռնում է իր վրա նստած միջատին:


    Գիտենք, որ միջատները տերև են ուտում։
    Բայց գիտե՞ք, որ բույսն էլ կարող է միջատ ուտել։
    Մի փոքրիկ, կարմրավուն բույս կա՝ ցողիկը։
    Նրա տերևները մազմզուկներով են պատված։
    Տերևների ծայրին փայլում է փոքրիկ, թարմ մի կաթիլ:
    Դա կպչուն նյութ է, որը բռնում է իր վրա նստած միջատին:
    Բռնելուց հետո ասես կուլ է տալիս նրան։
    Ահա այդպես է բույսը միջատ ուտում։

6.Գործնական աշխատանք

1.       Տրված են խոսքի մասեր, առանձնացրու։

·         Գոյականներ՝ Միրգ, կտրիճ, ձերբակալել, կախարդանք , անօթևան,  երգիչ, , քայլել, մաքրել, հնազանդվել, նպատակ, մարզիկ, , ամիս, իրադարձություն, վեհորեն, ծանոթություն, վազել, թերևս, բայց:

·         Ածականներ՝ հիշաչար , խիզախ , դժգույն , մտահոգ ,

·         Թվականներ՝ չորս , վեց-վեց , տասնհինգ

Միրգ, կտրիճ, ձերբակալել, կախարդանք, հիշաչար, տասնհինգ, խիզախ, անօթևան, դժգույն, վեց-վեց, երգիչ, մտահոգ, քայլել, մաքրել, հնազանդվել, նպատակ, մարզիկ, չորս, ամիս, իրադարձություն, վեհորեն, ծանոթություն, վազել, թերևս, բայց:

7.      Տրված բառերը դարձրո՛ւ ածականներ՝  ,հմայել, վախենալ, երազ, գրավել:
Հմայք
Վախ
Երազկոտ
Գրավիչ

8.Բառերը միացրո՛ւ իրար և ստացի՛ր նախադասություն, նաև կետադրի՛ր:
✓Ինչպես, տեսնել, այսօր, հրաշալի, եղանակ: 
Ինչպես տեսնում ՝ այսօր հրաշալի եղանակ է։
✓Ճանապարհ, մոտ, գեղեցիկ, ծաղիկներ, պատել, փոքրիկ, այգի:
Ճանապարհի մոտ մի փոքրիկ այգի կար, այգու մեջ ծաղիկներ։
✓Փչել, մեղմ, հովիկ, ծաղիկներ, ժպտալ, դալար, խոտեր, ծփալ, և, դաշտ, խաղաղություն, տիրել:
Փչում է մեղմ հովիկ, ծաղիկները ժպտում են, դալարած խոտերը ծփում են և դաշտում խաղաղություն է տիրում։

9.Դո՛ւրս գրել ածականները։

Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։

10. Գրե՛լ տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար- գեղեցիկ, տգեղ, հիանալի

այգի- գեղեցիկ, գարնանային, անձրևոտ

ծաղիկ- ծաղկեփունջ, ծաղկաման, ծաղկող

գիրք- գրքադարակ

գորգ- գորգագործ

երկիր- երկրաման, երկրաշրջան, երկրապատ


11.Տրվածներից որն է ածական:
Մոխիր
Դողդոջուն
Դողդոջյուն

Հոտավետ
Գեղջուկ
Պատճառ

Սանդուղք
Ժայռափոր
Տնակ



Վիկտորինա

  • Առողջ բառի բոլոր տառերով կազմեք մարմնի, առողջությանը վերաբերող բառեր;
    Ատամ,ականջ,աչք,աղիք։
    Ոսկոր,ոտք,՝
  • Ի՞նչ մրգեր ու բանջարեղեն են օգտագործում մրսածությունը բուժելու և ջերմությունը իջեցնելոու համար։ Կիտրոն,նարինջ,լայմ
  • Թվեք ձմեռաին սպորտաձևեր
    Հոկեի
  • Թվեք ամառային սպորտաձևեր
    Ֆուտբոլ, բասկետբոլ, բալեբոլ, դրսի թենիս
  • Կարելի՞ է արդյոք խմել գետի, լճի ջուր: ձյուն ուտել պատասխանը հիմնավորել
    Ոչ, որովհետև ձյան վրա շատ թռչուններ են նստում նաև լճերը կամ գետերը կեղտոտվում են։
  • Տարվա ո՞ր եղանակին է ճիշտ սկսել կոփվել
    Ամառը
  • Կարելի՞ է կրծել եղունգները, պատասխանը հիմնավորել
    Ոչ, չի կարելի, որովհետև քո եղունգների տակ կան միկրոբներ և այդ միկրոբները մտնում են քո բերանի մեջ և հայտնվում մարմնի տարբեր տեղերում։
  • Կարելի՞ է քո սանրը տալ ուրիշինպատասխանը հիմնավորել
    Ոչ, որովհետև պետք է պահել հիգիենա և ուրիշի մազերը պետք չե սանրել
  • Կարելի՞ է ուրիշի կոշիկ հագնելպատասխանը հիմնավորել
    Ոչ, որովհետև ուրիշի ոտքի հոտը մնում է կոշիկի մեջ, բացի այդ կոշիկը շատ կեղտոտ է լինում

Առաջադրանք 3 / 1 բալ/

  1. Ո՞ր մթերքն է նախընտրելի ուտել:

նրբերշիկ, միս, երշիկ, սարդելկա

2. Ո՞ր կաթնամթերքն է բարենպաստ ազդում մարսողական պրոցեսի վրա

 պանիր, կեֆիր, պաղպաղակ, կարագ

3.Ո՞ր միրգն է հարուստ երկաթով

նարինջ, խնձոր, տանձ, մանդարին

4, Ո՞ր միրգն է օգտակար ուտել մրսածության ժամանակ

 սալոր, կարտոֆիլ, գազար,բանան

Ո՞ր բանջարեղենն է պարունակում շատ աճի ֆերմենտներ

սոխ, վարունգ: կարտոֆիլ, գազար

6 Ինչպե՞ս են կոչվում այս մթերքները. Դրանցից ո՞րն է հարուստ կալցիումով և օգտակար է ոսկրերի և ատամների ամրության համար

կարագ, թթվասեր, պանիր, կաթնաշոռ

Մասնակիցներ՝ մուտքի և լրացուցիչ կրթության ճամբարների տարատարիք սովորողներ

Մայրենի

14.Ապրել բայն համապատասխան փոփոխության ենթարկի’ր եւ գրի’ր կետերի փոխարեն։
Նրա ապրած երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել:Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրելով հիշում էր իր անապատը, խանձված ավազը:Կարտոֆիլի արտում ապրած բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝  նոր տարածություններ գրավելու:Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝ ապրել հեռու մի դաշտում:
Եթե մի երկու ամիս էլ ապրի այս  խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:
Մի քանի օր այստեղ կապրի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:Այստեղ կապրեմ ուրիշ ելք չունեմ:
Դու երկար ես ապրել այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր:

15.Հետևություն արա՝ կարդալով հետևյալ առակը.
Մի անգամ մի մարդ է գալիս իմաստուն արքայի մոտ և հարցնում է.
— Ասա ինձ, տիրակալ, աշխարհում կա՞ ազատություն:
— Իհարկե,- ասում է արքան:- Դու քանի՞ ոտք ունես:
Մարդը նայում է իրեն` զարմացած նման հարցից:
— Երկուսը, տիրակալ:
— Իսկ դու կարո՞ղ ես կանգնել մեկ ոտքի վրա:
— Կարող եմ:
— Դե փորձիր, բայց սկզբում որոշիր, թե որ ոտքի վրա…
Մարդը մի փոքր խորհելով` բարձրացնում է աջ ոտքը` հենվելով ձախի վրա:
— Լավ,- ասում է արքան,- իսկ հիմա բարձրացրու նաև մյուս ոտքդ:
— Ինչպե՞ս: Դա անհնար է, տիրակալ:
— Տեսնու՞մ ես: Ահա հենց դա է ազատությունը: Դու ազատ ես միայն առաջին որոշման

ժամանակ, իսկ հետո ազատությունն ավարտվում է:

Այս առակը ուզում էր ասել, որ ամեն մարդ ունի ազատության հնարավորություն բայց պետք չէ այդ հնարավորությունը չարաշահել։

16. Տրված բառերից առանձնացրո’ւ  հոմանիշային զույգեր:
 Ա.Շրջել, խորհրդածել, կողոպտել, խենթանալ, արտասվել, մտածել, գողանալ, ցնորվել,
մտորել,շրջագայել, հափշտակել, մտմտալ, թալանել, խելագարվել, խորհել, հեկեկալ,
ցնդել, հեծկլտալ, ողբալ, հիմարանալ, գռփել, թափառել, լալ, գժվել, պտտել:

Շրջել-պտտել,գողանալ-թալանել, մտածել-մտորել,

Բ.Կազմե’լ երկուական պատմողական, հարցական, հրամայական,բացականչական նախադասություններ։

17.Տրված ածանցներով կազմել ածանցավոր բառեր-։

Ան- Անկազմակերպված, անսթափ

Ապ- ապպա,ապակի

Դժ- դժգոհ, դժվար

Տ- սորտ, սպորտ

Չ- չամիչ,չիր

-Ական- վարկյանական, րոպեական

-Ային- գնային

-Որեն- ուրորեն

-Ություն- Հարություն, վարչություն, դասախոսություն, մեծախոսություն

Գործնական քերականություն

73. Բացատրի´ր տրված դարձվածքների իմաստները:

Օրինակ՝ ջրից չոր դուրս գալ – փորձանքից, նեղ վիճակից ազատվել:

Սիրտ տալ- օգնել, հոգին առնել֊մահանալ, գլուխը  կորցնել֊շփոթվել,  արևը խավարել֊Հաջողությունը դադարել, բերանը ծռել֊աղերսել, հալից ընկնել֊հյուծվել, սիրտը վկայել֊զգալ, գիշերը ցերեկ անել֊գիշերը աշխատել, երես դարձնել֊խռովել, սիրտ անել֊համարձակվել, բկին չոքել-ստիպել:

75. Փակագծում  տրված գոյականները գրի´ր  եզակի կամ հոգնակի ձևով (պահանջվող ձևն ինչպե՞ս   գտար):

Երբ (շոգ, շոգեր) է լինում, (փիղը, փղերը) կնճիթով վերից վար ջրում է իրեն, հետո էլ ավազ  է ցանում վրան, իբրև սրբիչ: (Փիղը, փղերը) հոտերով  են շրջում: Նրանց առաջնորդում է ծեր ու իմաստուն (փիղը, փղերը): Հոտոտելիս (նա, նրանք) բարձրացնում են կնճիթները: Իսկ հենց որ (կնճիթր, կնճիթները) թշնամու հոտ են առնում, նրանց (տերն, տերերն) անաղմուկ հեռանում, ասես գետնի տակն են անցնում: Այդ վիթխարի, ուժեղ (կենդանին, կենդանիները) ոչ մի թշնամի չունի, բացի մարդուց:

76.       Նախադասությունները  լրացրո´ւ: Գրածդ բայերն  ընդգծի´ր:

Աշխարհը շատ տխուր կլինի, եթե չլինեն ընկերները :

Ամեն օր դպրոց գալը տոն կլինի, եթե չտան տնայիններ :

Շներն իրենց անելիքը չեն իմանա, եթե չլինեն մարդիկ :

Փողոցում ոչ մի ավտոմեքենա չի լինի, եթե լինի տորնադո   :

77. Ամեն մի բառակապակցության  իմաստը տրված բառերից մեկով արտահայտի´ր:

Բնակչություն, զորք, երամ:

Մի երկրի բոլոր զինվորները-Զորք, միասին թռչող թոչուննե- րը-Երամ, մի երկրի բոլոր քաղաքների ու գյուղերի բնակիչները-Բնակչություն:

Երգի հրապույրը. Ավետիք Իսահակյան

   Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով: Բայց այնտեղ մադիկ չար էին ու անգութ: Մի որբ ու աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով և պատսպարվում էր անձավների մեջ: Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից: Ու երբ պատանի դարձավ, թողեց այդ քարսիրտ աշխարհը և ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար: Հասավ մի ծովափ և երբ ափի ավազների վրա շրջում էր, տեսավ ցամաքին մի շատ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ՝ հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ տալիս: Պատանին գրկեց ձուկը և քնքշությամբ տարավ, բաց թողեց ծովի մեջ: Ձուկը երբ ուշքի եկավ, դարձավ-ասաց մարդու լեզվով.

— Բարի տղա, ինչ -որ սիրտդ կուզե, ասա, ես կկատարեմ քո արած լավության փոխարեն:

Պատանին մի փոքր մտածելուց հետո ասաց.

— Ինձ այնպիսի մի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ:

— Դու սեր ես ուզում, հրաշալի տղա, շատ լավ, կտրիր ծովափի եղեգներից մեկը, սրինգ շինիր և գնա, մարդկանց մեջ երգիր: Եվ երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին, իմացիր, որ քարը սիրտ դարձավ: Այսպես խրատեց ձուկը և փաթաթվելով ալիքների հետ՝ սուզվեց ծովի խորքը: Պատանին իսկույն կտրեց եղեգնը, սրինգ շինեց և սուլեց: Այնպե՜ս քաղցր, այնպե՜ս հոգեգրավ դուրս հորդեցին հնչյունները սրնգի փողից, որ բոլոր թռչունները լուռ կեցան լսելու համար: Ապա շտապեց մարդկանց մոտ, մտավ մարդաշատ քաղաքը, կանգնեց հրապարակում և սրինգը նվագեց: Քնքուշ ու գեղեցիկ՝ ուղղակի սրտի խորքերից դուրս ցայտեցին դյութական, անուշ հնչյունները: Նա երգում էր արցունքով թրջած հացը աղքատների ու չարքաշների, ցուրտ, անտուն գիշերները մերկ տնանկների, նա երգում էր փակ դռներն ու քար սրտերը մարդկանց, անտեր, անտերունչ մենակությունը լքված որբերի: Եվ փռվեցին նրա երգերը հրապարակի վրա, մտան ամեն մի խրճիթ ու ապարանք, փշրեցին քարեղեն սրտերը: Ամեն մի սիրտ խայթվում էր իր անգթությամբ և բռնկվում էր ծովի չափ սիրով, որ ծովի պես հուզվում էր և ափերից դուրս թռչում: Եվ ամեն մի մարդ ուզում էր հրապարակ վազել, սիրով ու կարոտով գրկել մի ուրիշ անծանոթ մարդու, գրկել, համբուրել նրան և մեռնել նրա համար: Եվ ահա մարդիկ դուրս թռան տներից, վազեցին հրապարակ, շրջապատեցին պատանուն և առաջին անգամ նկատեցին, որ աղքատ է նա ու մենակ. գրկեցին ու համբուրեցին նրան և առաջին անգամ իրենց կյանքում վշտահար հեկեկացին…

Այդ օրվանից աշխարհ եկավ Երգը, ու Երգի միջոցով հալվեցին քար սրտերը, և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …

Առաջադրանքներ՝

1.Պատմվածքից դուրս գրի՛ր փոխաբերություններ:

— Բարի տղա, ինչ -որ սիրտդ կուզե, ասա, ես կկատարեմ քո արած լավության փոխարեն:

Պատանին մի փոքր մտածելուց հետո ասաց.

— Ինձ այնպիսի մի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ:

2.Պատկերոցրո՛ւ՝ հանդիպել ես տղային: Մարդկանց անտարբերության վերաբերյալ ի՞նչ խորհուրդ կտաս նրան: Ես նրան խորհուրդ կտամ նա անտարբեր չլինի իսկ եթե նա անտարբեր չէ նա լիքը հաջողությունների կհասնի

3.Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ միտքը.   «և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …»:

Այդ օրվանից մարդիկ արդեն անտարբեր չեն լինում և օգնում էն այն մարդուն ում, որ օգնություն է պետք

 4․ «Քարսիրտ» աշխարհի մարդկանց սրտերը  «փափկեցնելու » համար դու ի՞նչ քայլեր ես ձեռնարկում:

Ես գնում եմ և նրա հետ փորձում եմ շփվել և սովորացնել, որ պետք է մարդկանց հանդեպ անտարբեր չլինել։

5. Երբևէ հանդիպե՞լ ես մարդկանց,  ովքեր անտարբեր են իրենց շրջապատում կատարվող երևույթների նկատմամբ: Ոչ

6.Պատմվածքից դուրս գրի՛ր կազմությամբ բարդ և ածանցավոր բառեր, օրինակ` բարդ-մարդ+ա+շատ, ծով+ափ

ածանցավոր-լավ+ությունան+տուն,

Ածանցավոր- քար-սիրտ, հոգի-վարք, հոգի-գրավ

Բարդ- վիշտ-ա-հար

Հրանտ Մաթևոսյան «Հացը»

-4-
Հայրիկը նստել էր թախտի եզրին և ժպտում ու տնքում էր։ Նրա մեջքն, ուրեմն, նորից ցավում էր։ Բայց թե ինչու էր ժպտում՝ ես չէի կարողանում հասկանալ։
— էդ ռադիոն էդ ի՞նչ է երգում,-  հարցրեց նա։
— Կոմիտաս։
— Ինքը գրե՞լ է, թե ինքը երգում է։
— Ինքը գրել է, ինքը կոմպոզիտոր է։
Նա ժպտում էր, ապա ասաց.
— Ապրես, որ պատմությունն էդքան լավ ես սովորում։
— Ո՞վ ասաց։
— Ուսուցիչները եկել, ինձ օգնում էին։ Վաղվա դասերդ գիտե՞ս։
— Գիտեմ։
— Շնորհակալություն,— ասաց նա։— էդ ոչինչ, որ խոզերը չես գտել, ես հիմա կգնամ կբերեմ։
— Հիմա մութ է,— ասացի ես։
— Գելը երեկ գիշեր Մուշեղի խոզերն անտառում ջարդել է, վախենում եմ մերոնց էլ վնասի։
Նա ամեն վայրկյան ուզում էր թախտից ելնել և չէր ելնում։ Նա չէր ուզում թիկնել, բայց, ի վերջո թիկնեց։
—  Որ պառկում եմ՝ չի  ցավում,— ասաց  նա։— Միայն Պա՞րզ բացատը նայեցիր, թե ուրիշ տեղեր էլ փնտրեցիր։
— Պարզ բացատը նայել եմ,— ասացի ես։
— Ուրեմն, էլ Պարզ բացատ չեմ գնա,— ասաց նա,— ափսոս, ես հույս ունեի, թե էնտեղ կլինեն։
— Չգիտեմ,— ասացի ես,— կածանը խաշամով ծածկված էր, իմ նայածը չգիտեմ Պա՞րզ բացատն էր, թե մի ուրիշ բացատ:
—  Բացատի եզրին մի մեծ կաղնի՞ կար։
— Մի մեծ կաղնի կար, կաղնու տակ մի աղբյուր կար,— ասացի ես։
Ցավից ծամածռվելով նա ելավ միանգամից և փնտրեց գլխարկը։ Նա այնքան էր հոգնած, որ չէր հասկանում, որ գլխարկը ձեռքին է։
— Ափսոս, որ Պարզ բացատում չեն եղել,— ասաց նա,— ուրեմն հեռացել, հասել են խոր բացատ։
— Քո մեջքը ցավում է,- ասացի ես։
Նա ծաղրեց իր ցավը.
— Որ մթան մեջ աչքդ լարում ես՝ ցավը մոռացվում է։
— Ես քեզ հետ գալիս եմ,— ասացի ես։
Նա ինձ շոյեց.
— Դու էսօր շատ ես ման եկել, հաց կեր, մի քիչ հանգստացիր ու քնիր։
Երբ նա թաղվում էր մթան մեջ, ես բարձր ասացի.
— Ես էլ եմ գալիս։
— Ո՛չ,— կտրուկ ասաց նա,— դու գիրքդ կարդա։
Մթան մեջ՝ հաչոցով ու փափուկ թափով մի բան անցավ. շունն էր, գնում էր իմ հայրիկի հետ փնտրելու, հեռու անհայտություններում գտնելու, բերելու մեր խոզերը, որոնց միսը ամբողջ ձմեռ ես պետք է ուտեի, որոնց գնով ես պետք է հագնեի տաք վերարկու, ունենայի դահուկներ, դահուկային կոշիկներ, փափուկ վզնոց, ականջակալ գլխարկ…
Մայրիկը ընթրիքի սեղան էր փռում։ Ռադիոն կամացուկ երգում էր։ Գրասեղանին շոյիչ կաթնալույս էր մաղում լուսամփոփը։ Սպիտակ սփռոցին մարմրում էր լավ թխած սպիտակ հացը։ Հացի կողքին՝ կարմիր տապակած կարտոֆիլը։ Կարճ բոցերով վառվում էր օջախի փայտը։ Թեյամանը մեղմ չխկչխկում էր։ Եվ թեյի արծաթե գդա՛լն էր շատ գեղեցիկ, և ընկույզի դարչնագույն մուրաբա՛ն, որ փայլփլում էր կաթնալույսի մեջ, և գիշե՛րն էր թավ ու տաք, և տխո՛ւր էր միայնակ ծղրիդի ընդհատ երգը, որ լսվում էր երբեմն սեղանի մոտից, երբեմն՝ օջախի, երբեմն՝ իմ թախտի։ Այդ բոլորը տխուր ու գեղեցիկ էին և ստեղծված էին ինձ համար, բայց ես արժանի չէի դրանք ուտելու, դրանք զգալու, դրանց նայելու, դրանք լսելու։
— Ես հաց չեմ ուտում,— ասացի ես, մտա անկողին և շուռ եկա դեպի պատը։ Եվ բրդի ու փետուրի փափկությո՛ւնն էր ափսոս, և անկողնի ճերմակ մաքրությո՛ւնը։ Մայրս մոտենում էր, ես աչքերս փակեցի։ Նա ծածկեց իմ մեջքը և մրմնջաց.
— Երեխաս էսօր շատ է չարչարվել։

Հարցեր և առաջադրանքներ՝

  • Քո կարծիքով ինչո՞ւ է պատմվածքը վերնագրված «Հացը»: Որովհետև տղան անընդհատ հաց էր ուտում և գործ չեր անում, իսկ հետո հասկացավ որ նա արժանի չեր այդ հացին
  • Հաց բառով գտիր և գրիր առածներ, ասացվածքներ:
    Հացը գցիր ջուրը, ձուկը չիմանա, աստված կիմանա
     Հացի զոռ, բանի քոռ
     Հացի կտրածը թուրը չի կտրի
    Բերան կա հաց չկա, հաց կա բերան չկա:
    Անխիղճ մարդի հացը երկաթ կդառնա:

Հրանտ Մաթևոսյան «Հացը»

-3-

Ես ետ նայեցի։ Իմ հորեղբայրը ծնկել էր աղբյուրի մոտ և ինչ-որ բան էր անում։ Մի քիչ էլ խորանալով անտառի մեջ՝ ես դարձյալ ետ նայեցի։ Ինձ թվաց, թե հորեղբայրն արդեն գնացել է, բայց չէր գնացել, դեռ կռացած էր աղբյուրի վրա և դժվար էր նկատվում, քանի որ հողագույն էին և՛ ճանապարհը, և՛ նրա հագուստը։ Ես նստեցի ծառի ետևը և, որպեսզի ինքս ինձ խաբեմ, թե որևէ բան եմ անում, բացեցի սխրագործությունների մասին գիրքը։ Գիրքը, սակայն, ես չէի կարդում, գրքի վրա կռացած՝ ես սպասում էի, թե իմ հորեղբայրը երբ է հեռանալու վերադարձի ճանապարհից։ Նա հիմա նստել էր աղբյուրի մոտ, ծխում էր և, ինչպես ինձ էր թվում, նայում էր անտառի մեջ ինձ։ «Օրինակ՝ ինչո՞ւ ես էդպես պարապ  նստել,— մտածեցի ես,— խոզ գտնելը ձեր գործն է, գիրք կարդալը՝ իմ. ես ահա կարդում եմ իմ գիրքր, իսկ դուք պարապ նստել եք»։ Եվ որպեսզի ինքս ինձ ավելի խաբեմ, ես ականջներս փակեցի մատներով ու նայեցի միայն գրքին։ Իբր թե կարդում եմ, իբր թե միայն կարդում եմ։
Հեոավոր թույլ խշխշոց էր լսվում։ Ես հայացքս գրքից բարձրացրի և ականջներս բացեցի, խշխշոցը շատ ուժեղ էր և շատ մոտիկ։ Բայց ես չհասցրի վախենալ, որովհետև նույն պահին էլ տեսա մեր շանը։ Նա թափով կպավ ինձ, ցատկեց, նորից ցատկեց, վնգստաց ու կանչեց դեպի Պարզ բացատ։ Որպեսզի նա նորից չկլանչի ու խշխշացնի, ես իմ հացի կեսը տվեցի նրան, և նա ծաոի ետևը ինձ մոտ նստեց ու սպասեց, թե էլ ինչ եմ տալու։
Հավի սպիտակ թել-թել մսերը ես կերա, ոսկորը տվեցի նրան։ Վզի կաշին ես կերա, ոսկորը տվեցի նրան։ Մի քիչ դժվար էր ուտվում, որովհետև ես չէի գնացել խոզերը փնտրելու, բայց ես ուտում էի։ Հավի չտեսնված համով ոտը ես կերա, ոսկորը տվեցի շանը։— էս էլ քեզ,— ասացի։
Աղբյուրի մոտ հիմա մարդ չկար։ Ես կածանով իջա դեպի ճանապարհ։ — Գնացինք,— ասացի ես շանը։ Նա նայում էր ինձ և տեղից չէր ելնում, նա չէր հավատում, որ արդեն ետ ենք դաոնում։
— Քո գործն է,— ասացի ես,— եթե ուզում ես մնալ՝ մնա։
Ես իջա ճանապարհ՝ աղբյուրի մոտ։ Աղբյուրի ավազանում հիմա ցեխ ու տիղմ չկար, նրա ակը հիմա կույր չէր։ Աղբյուրը հիմա բխում էր աոատ ու ազատ, վարարությունից ուղղակի պարում էր։ Նրա քարե կապույտ ավազանը լիքն ու պարզ էր։ Նրա մաքուր հայելու մեջ ես տեսա իմ կուշտ ու հիմար դեմքը, ես ինձնից մի քիչ ամաչեցի, բայց շատ էի ծարավ, կռացա ջուր խմելու։ Ես չհասցրի հասկանալ, որ այդ աղբյուրին ես արժանի չեմ՝ երբ արդեն ջուր էի խմում… Որ այդ աղբյուրը, որ հավի այդ միսը, որ այդ շունը, որ անտառի այդ խշշոցը, որ այդ հայրիկը, որ այդ մայրիկը, որ այդ բոլորը շատ լավն են, իսկ ես շատ վատը՝ դրա մասին ես չէի մտածում, ես կում աո կում խմում էի այդ ջինջ ջուրը։ Ես ամենևին չէի մտածում, որ այդ աղբյուրը իմը չէ, ինձ չի պատկանում։ Ես մի կուշտ խմեցի և գոհ էի։
Անտառից ես խոռոց լսեցի, դա կարծես թե խոզի ձայն էր, ես մի քիչ դարձյալ ամաչեցի, բայց շարունակեցի գնալ դեպի տուն՝ դեպի իմ թախտը, իմ գրասեղանը, իմ տաքուկ անկյունը։
Երբ գյուղին բավական մոտեցել էի, տեսա, որ շունը դանդաղ գալիս է իմ ետևից։
—  Չէիր ուզում՝ չգայիր,— ասացի ես շանը,— քեզ ո՞վ ստիպեց, քեզ ոչ ոք էլ չստիպեց։
Ուրուրը հավ գողացել էր թե չէր գողացել՝ ես չիմացա։ «Հավերի հարցը մայրիկին է վերաբերում, թող մայրիկն էլ ստուգի՝ ուրուրը հավ թռցրել է թե չի թոցրել,— մտածեցի ես։— Աշխարհագրության իմ դասը գիտեմ, պատմության իմ դասը գիտեմ, մաթեմատիկայի իմ խնդիրը…»:

Հարցեր և առաջադրանքներ՝

  • Մեղադրիր տղային: Տղան շատ ալարկոտ էր և չեր ուզում ոչինչ անել և երբ նա լսեց խոզի ձայնը չգնաց նրան փնտրելու
  • Արդարացրու տղային: Տղային արդարացնելու ոչինչ չկա:
  • Երկու դեպքում էլ չմոռանաս հիմնավորել:
  • Խորհուրդ տուր տղային։ Ես խորհուրդ եմ տալիս տղային, որ նա միշտ օգնի իր ընտանիքին և նա արժանի կլինի խմել այդ աղբյուրի ջուրը։

Առաջին դպրոցները

1֊ին հատված

Պատմության մեջ հիշատակված առաջին դպրոցը շումերական ծագում ունի: Միջագետքում կատարված պեղումները երևան են հանել հազարավոր կավե պնակիտներ, որոնք կարևոր տեղեկություններ են տալիս շումերացիների կրթության մասին:Ք.ա. 3-2-րդ հազարամյակում դպրոցի հիմքը դրել է շումեր ժողովուրդը։ Շումերական դպրոցները պատրաստել են դպիրներ և գրագիրներ, որոնք ծառայության են մտել պալատներում և տաճարներում, վարել են նաև հարուստ առևտրականների գործերը: Շումերական դպրոցներում սովորել են միայն տղաները, աղջիկների անուններ ցուցակներում չեն հանդիպել: Շումերական դպրոցի տնօրենը կոչվել է ումիա, այսինքն՝ ուսուցչապետ կամ դպրոցի հայր, իսկ աշակերտը՝ դպրոցի զավակ, ուսուցչապետի օգնականները կոչվել են մեծ եղբայրներ, որոնք աշակերտներին գրավոր հանձնարարություններ են տվել և հետո սրբագրել: Աշակերտները դպրոց են հաճախել արևածագից մինչև արևամուտ: Նրանց կրթության մեջ կարևոր տեղ է գրավել անգիր սովորելը. ուսուցիչը դասը պատմում էր, հաջորդ օրը աշակերտը պարտավոր էր այն հիշողությամբ կրկնել։ 1934-1935 Մարում կատարված պեղումները երևան են հանել երկու սենյակ, ուր նշմարելի են աղյուսից թրծված նստարանների շարքեր։:

Ք. ա. 4-րդ դարի սկզբին հույն փիլիսոփա Պլատոնը ստեղծել է մի դպրոց, որն անվանում էին Ակադեմիա, որովհետև իր աշակերտների հետ Պլատոնը զրույցները վարում էր առասպելական հերոս Ակադեմոսի արձանի շուրջ փռված մի ստվերաշատ այգում: Աշակերտներից մեկը Ստագիրոս քաղաքից էր: Նա ոչ մի բանի կուրորեն չէր հավատում, աշխատում էր ստուգել այդ ամենը, ինչ լսում էր ուսուցչից, և ասում էր.«Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է: Այդ աշակերտը Արիստոտելն էր: Ք.ա. 335 թ. Արիստոտելն Աթենքի մոտ հիմնադրել է իր սեփական դպրոցը՝ Լիկեյոնը, որը նույնքան հայտնի էր, որքան Պլատոնի Ակադեմիան: Լիկեյոնում նա աշակերտների հետ դասերը վարում էր զբոսանքի ժամանակ, ճեմելով, դրա համար էլ նրա աշակերտներին անվանում էին պերիպատետիկներ (հունարեն բառ է, նշանակում է (զբոսնողներ, ճեմողներ):

***

2-րդ հատված

Հայոց առաջին դպրոցները

Մեսրոպ Մաշտոցը 5-րդ դարում Ամարասի վանքում հիմնում է Արցախի առաջին դպրոցը: Միաժամանակ եկեղեցուն կից կառուցվում են 36 բազմաբնույթ շենքեր: Ամարասի վանական համալիրը գտնվում է Արցախի Մարտունու շրջանում: Վանքը հիմնել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին:

Հայոց առաջին դպրոցը` վարդապետարանը, բացվել է հինգերորդ դարի սկզբին Վաղարշապատում, Մեսրոպ Մաշտոցի և հայոց կաթողիկոս Սահակ Պարթեւի ջանքերով: Սկզբնական շրջանում դասավանդվել են Աստվածաշունչը, վարքաբանություն, քերականություն: Հետագայում նաև աստղագիտություն, թվաբանություն եւ այլ առարկաներ: Այս դպրոցը պատրաստել է ուսուցիչներ, քարոզիչներ, եկեղեցական գործիչներ: Վաղարշապատի դպրոցը գոյատևել է մինչև 510 թվականը:

Աղբյուրը՝ Մանկական գանձարան

Առաջադրանքներ՝

  1. Կարդա՛ առաջին դպրոցների մասին նյութը:

2.Բառարանի օգնությամբ բացատրի’ր հատվածում ընդգծված բառերը։

Երևան են հանել- Երևանեն տարել

Պնակիտ- տախտակ

Շումեր- շարժվելու ձայներ

Դպիր- քարտուղար

Ումիա-շումերական դպրոցի տնօրեն

Նշմարելի-նկատելի

Թրծված-այրել կարծրություն տալու համար

3.Դու արդեն ծանոթ ես առաջին դպրոցներին։ Բլոգումդ մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ, թե ի՞նչ նմանություն կամ տարբերություն տեսար քո ներկայիս դպրոցի և առաջին դպրոցների միջև։

Առաջին դպրոցներում պատրաստում էին դպիրներ ու գրագիրներ, իսկ մեր դպրոցում այդպիսի բաներ չկան մԵնք աշխատում ենք համակարգիչներով։ Նրանց համար ավելի կարևոր էր անգիր սովորելը։

4. Քեզ ծանոթ աղբյուրներից ինքդ տեղեկություն հավաքի՛ր առաջին դպրոցների վերաբերյալ:

Պատմության մեջ հիշատակված առաջին դպրոցը շումերական ծագում ունի: Միջագետքում կատարված պեղումները երևան են հանել հազարավոր կավե պնակիտներ, որոնք կարևոր տեղեկություններ են տալիս շումերացիների կրթության մասին:Ք.ա. 3-2-րդ հազարամյակում դպրոցի հիմքը դրել է շումեր ժողովուրդը։ Շումերական դպրոցները պատրաստել են դպիրներ և գրագիրներ, որոնք ծառայության են մտել պալատներում և տաճարներում, վարել են նաև հարուստ առևտրականների գործերը:

5.Ստեղծագործի’ր` «Եթե լինեի դպրոցի հիմնադիր»:

Եթե ես լինեի դպրոցի հիմնադիր, երեխաներին չեի ստիպի որ նրանք դաս սովորեն, ես երեխաների վրա չեի բղավի, որովհետև երբ երեխաները ինձանից վախենային չեին գա իմ դպրոց։ Ես նրանց հետ լավ կշփեի նրանք իրենց լավ կզգաին և բոլոր իրենց դասերը պարտաճանաչ կանեին։