30.04.24

Հիշեցում՝

Բառակապակցություն և դարձվածք

 Երկու և ավելի բառերի կապակցությունը բառակապակցություն է: Օրինակ՝ չոր խոտ և չոր գլուխ, ջուր բերել և բախտը բերել:
Այս կապակցություններն իրարից շատ տարբեր են : Այսպես՝ չոր խոտ, ջուր բերել կապակցությունների մեջ բառերը հասկանում ենք առանձին-առանձին: Սրանք ազատ կապակցություններ են, որովհետև բառերը կարող ենք փոխել: Խոտը կարող է ոչ միայն չոր լինել, այլ կանաչ, թարմ և այլն, իսկ չոր գլուխ կապակցությունը միասնական է, այն միասին մեկ իմաստ է արտահայտում՝ կամակոր, համառ:
Բախտը բերելն էլ նշանակում է հաջողություն ունենալ, այսպիսի բառակապակցություննները կոչվում են դարձվածքներ:
Դարձվածքները խոսքը դարձնում են արտահայտիչ ու դիպուկ:

Դարձվածքներ

1.Ընդգծված դարձվածքները փոխարինիր հոմանիշ բառերով:

Փարիզից Վարշավա թռչելիս լեհ կինոդերասան Ցիբուլսկու աչքով ընկավ– աչքը տեսավ, որ կողքի ուղևորը սիրտը դող ընկած– վատացած նստած է:Նա փորձեց հարևանին սիրտ տալ– օգնել:

— Մեր օրերում ինքնաթիռով թռչելը դատարկ բան– վատ բան  է,- ասաց,- նույնիսկ ավտոմեքենան ավելի վտանգավոր է: Էս քանի օրը բարեկամներիցս մեկի մեքենայի գլխին ինքնաթիռ ընկավ:

2.Տրված դարձվածները արտահայտիր մեկական բառերով:

Պատի ծեփ դառնալ- ծեփվել, պայման կապել- պայմանավորվել, քիթը կախել- նեղվել, բերանը բաց մնալ- զարմանալ:

3.Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմիր` մի դեպքում դրանք գործածելով ուղիղ իմաստով, մյուս դեպքում` որպես դարձվածք:

Մատը մտցնել բզեզի բույնը-
Այս երեխան մի անգամ քայլում էր և լսեց մեծերի խոսակցությունը և մատը մցրեց բզեզի բունը։
Մի անգամ մի մարդ անտառով ման էր գալիս և իր դիմացով մի բզեզ անցավ նա փորձեց բռնել նրան բայց բզեզը մտավ իր բույնը և մատը մցրեց բզեզի բույնը։
Մատից փուշ հանել-
Մի անգամ մի երեխա վատ բան արեց և գցեց իր եղբոր վրա նաև մատից փուշը հանեց։

4.Փակագծերում տրված դարձվածքներն իրենց հոմանիշների փոխարեն գրիր:

Մի անգամ Նապոլեոնը հյուրասիրում էր իր բժշկին:/ Օրերից մի օր/-մի անգամ

Երբ բժիշկը հարբել էր, կայսրը հարցրեց.

— Մի լռիր, բժիշկ, ասա, քո ամբողջ կյանքում քանի՞ մարդ ես սպանել:/ Բերանդ ջուր մի առ, էն աշխարհն ուղարկել/-մի լռիր,սպանել

Բժիշկը պատասխանեց.

—          Երեք հարյուր հազարով պակաս մարդ եմ սպանել, քան Դուք:/ Գրողի ծոցն ուղարկել/-մարդ եմ սպանել։

5.Նախադասությունների մեջ ընգծված արտահայտությունները փոխարինի՛ր հոմանիշ բառերով:

Հանկարծ սիրտը դող ընկավ– վախեցավ. բա որ գազանը նորից գա, ինքն ինչ է անելու:

Այ քեզ պատմություն, լսողների մազերը բիզ-բիզ էին կանգնել- զարմացել էին:

Մի մատ– փոքր երեխա է, բայց ինչեր գիտի:

Ձեռ ու ոտից ընկած– հարբած մի մարդ բացեց դուռը:

6.Տրված դարձվածքների իմաստները բացատրի՛ր:

Ջրից չոր դուրս գալ- խաբել, սիրտ տալ- օգնել. գլուխը կորցնել- հույսը կտրել, հալից ընկնել- հոգնել, սիրտը վկայել- իմանալ, սիրտ անել- ուժեղանալ:

– Ինչ լավ է ջրից չոր դուրս եկա։
– Մի անգամ իրեն վատ էր զգում և մեկը գնաց նրան սիրտ տվեց։
– Մի անգամ ես մոլորվեցի և գլուխս կորցրեցի։
– Մի օր ես դասից տուն էի գալիս և իմ վրա հալ չկար։
– Ես փողոցով քայլում էի և մի պահ սիրտս վկայեց, որ ավտովթար է լինելու։
– Մի օր մայրիկը խնդրեց մթով գնալ խանութ ես սիրտ արեցի և գնացի խանութ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *