Հովհ․ Թումանյան «Ոսկու կարասը»

Մաս 1

Ես մեր ծերերիցն եմ լսել, մեր ծերերը՝ իրենց պապերից, նրանց պապերն էլ՝ իրենց մեծերից, թե մի ժամանակ մի աղքատ հողագործ է լինում, ունենում է մի օրավար հող ու մի լուծ եզը։ Ձմեռը էս աղքատ հողագործի եզները սատկում են։ Գարունքը, վարուցանքի ժամանակը որ գալիս է, եզը չի ունենում, թե վարի, հողը վարձով տալիս է իր հարևանին։Էս հարևանը վարելու ժամանակ խոփը մի տեղ դեմ է ընկնում, դուրս է գալի մի կարաս, մեջը՝ լիքը ոսկի։ Եզները լծած թողնում է, վազում է գյուղը հողատիրոջ մոտ։

— Հե՜յ, աչքդ լո՛ւս,- ասում է,- քու հողումը մի կարաս ոսկի դուրս եկավ, արի տա՛ր։

— Չէ՛, ախպե՛ր, էդ իմը չի,- պատասխանում է հողատերը։-Հողի վարձը դու տվել ես, դու վարում ես, էն հողումն ինչ էլ դուրս գա, քունն է․ ոսկի է դուրս եկել, թող ոսկի լինի, էլի քունն է։

Սկսում են վիճել․ սա ասում է՝ քունն է, նա թե չէ՝ քունը։ Վեճը տաքանում է, իրար ծեծում են։ Գնում են թագավորի մոտ՝ գանգատ։

Թագավորը մի կարաս ոսկու անունը լսում է թե չէ՝ աչքերը չորս է բաց անում։ Ասում է․

— Ոչ քո՛ւնն է, ոչ դրա՛նը, իմ հողում կարասով ոսկի է դուրս եկել, իմն է։

Իր մարդկանցով գնում է, որ հանի, բերի։ Գնում է, կարասի բերանը բաց անել է տալի, տեսնում, ի՞նչ ոսկի, կարասը լիքը օձ․․․Զարհուրած ու կատաղած ետ է գալի։ Հրամայում է պատժեն անգետ ռանչպարներին, որ համարձակվել են իրեն խաբել։

— Չէ՜, թագավորն ապրած կենա,— գոռում են խեղճերով— մեզ ինչո՞ւ ես սպանում, լավ չես տեսել, օձ չկա էնտեղ, ոսկի՜ է, ոսկի՛․․․

Թագավորը նոր մարդիկ է ուղարկում, որ գնան, ստուգեն։ Մարդիկը գնում են, ետ գալի թե՝ ճշմարիտ, ոսկի է։

— Վա՜հ,— զարմանում է թագավորը։ Ասում է․ «Երևի լավ չտեսա, կամ տեսածս էն կարասը չէր»։

Առաջադրանքներ․

  1. Գրել կանաչով նշված բառերի հականիշները։
    Աղքատ- հարուստ
    Անգետ- գիտուն
    Գոռալ- լռել
    Ճշմարիտ- սխալմունք
  2. Բացատրել կարմիրով նշված դարձվածքները։
    Աչքդ լույս- շնորհավոր
    Աչքերը չորս է բաց անում- Աչքերը մինչև վերջ բացում է
  3. Նարնջագույնով նշված բառերը բառակազմորեն վերլուծել՝ արմատ, ածանց։
    Վար-ու-ցանքի
    Թագ-ավոր
  4. Ի՞նչու էր գյուղացիներից ամեն մեկը պնդում, թե ոսկու կարասը մյուսինն է և ոչ իրենը։ Մարդու ո՞ր հատկանիշի մասին է խոսում դա։
    Սա նշանակում է, որ մեկը մյուսի համար հոգե տանում և երկու գյուղացիներնել շատ բարի էն։
  5. Քո կարծիքով՝ ի՞նչու թագավորը կարասի մեջ օձեր տեսավ։
    Որովհետև նա ագահություն արեց և իր պատասխանը ստացավ օձի տեսքով։

English

About London.

London is the capital of England and the United Kingdom and one of the largest and most important cities in the world. The area was originally settled by early hunter gatherers around 6,000 B.C., and researchers have found evidence of Bronze Age bridges and Iron Age forts near the River Thames.

Ancient Romans founded a port and trading settlement called Londinium in 43 A.D., and a few years later a bridge was constructed across the Thames to facilitate commerce and troop movements. But in 60 A.D., Celtic queen Boudicca led an army to sack the city, which was burned to the ground in the first of many fires to destroy London.

Բառարանընթերցման ֆլեշմոբ

Անթիկա- հազվագյուտ, արժեքավոր, նմանը չունեցող

Ամանչ- ամոթ

Այա- իմ բալա այ իմ աշխիս լույս

Ամոլ- խփել, հրել, քշել

Այլօր-  վաղը չէ մյուս օրը

Ականջթեթև- շուտ լսող, հանձնարարությունը շուտ կատարող

Աչառ- երկուսից երեք տարեկան արու հորթ

Աճռնել- խմորը շաղախել

Անմամ- տատ կամ մայր չունեցող

Անգախ- անժամանակ, անհարմար ժամանակ

Ադե- մայր,մայրիկ

Ազոխ- խակ պտուխ

Աղբաթ- գործածվում է Աղբաթը խեր ըլի կապակցության մեջ. վերջը լավ լինի

Անլեղի- վախկոտ

Պաղ- սառը

Արմատ, ածանց,  հոդակապ

Ա․Արմատը բառի հիմնական իմաստն արտահատող մասն է, հիմքը: Արմատը արտահայտում է բառի հիմնական իմաստը և չի բաժանվում բաղադրիչների:

Օրինակ՝ թագ արմատից ունենք թագավորանթագթագուհի բառերը:

Բ․Բառի վերջից կամ  սկզբից ավելացող մասնիկները, որոնք փոխում են բառի իմաստը և կազմում նոր բառեր, կոչվում են ածանցներ:

Օրինակ՝ տուն-անտունգիրգրություն, խմորխմորեղեն:

Այս բառերի ան, ություն, եղեն մասնիկները ածանցներ են:

Գ․ Ա ձայնավորը, որն իրար է կապում բաղադրյալ բառի տարբեր բաղադրիչները, կոչվում է հոդակապ օրինակ՝ ծով+ա+նկար

Առաջադրանքներ՝

1.Տրված բառերը կազմող մասերն առանձնացրո՛ւԱրմատներն ընդգծիր:

Օրինակ՝ մայրություն – մայր + ություն

անամոթ- ան- ամոթ, ամպոտ- ամպ- ոտ, քարոտ- քար- ոտ, օդային- օդ- ային, դժգոհ- դժ- գոհ, հեռավոր- հեռ-ա- վոր, բարություն- բար- ություն, գրավոր- գր- ավոր, անորոշ- ան- որոշ,  տհաճ- տ- հաճ:

2. Գտիր հետևյալ բառերի ընդհանուր արմատները:

ամառանոց, ամառային- ամառ
ջերմություն, ջերմանավ- ջերմային
նավահանգիստ, նավավար- նավորդ
վարիչ, վարել, ղեկավար- վարորդ
հազարավոր, հազարամյակ- դարեր

3. Կազմիր նոր բառեր հետևյալ արմատներով։

քար, հող, դաս, տուն, երկար

քար- քարոտ- քարքարոտ

հող- հողաթափ- հողոտ- հողանցք

դաս- դասարան- դասատու- դասղեկ- դասախոս- դաստիրակ

տուն- տնակ

երկար- երկարություն- երկարոտ- երկարաժամկետ

4. Բառաշարքից առանձնացրո՛ւ  հոդակապ ունեցող բառերը(կան բառեր, որոնցում հոդակապ չկա)։ Հոդակապ ունեցող բառերում գունավորի՛ր արմատները և հոդակապը։

Օրինակ՝ Հյուրախաղ հյուր+ա+խաղ

Օձաձուկ, լայնարձակ, մրգահյութ,փորձանոթ, հողագունդ, արծաթագործ,նախշազարդ, ալրաղացհայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, ծառատունկ:

Լույսի անդրադարձումը

Լույսի աղբյուրները տեսանելի են նրանց արձակած լույսի շնորհիվ: Լույսը լավ են արդրադարձնում հայելային ողորկ մակերևույթները:

Լույսի անդրադարձում: Հայելիներ

Հարցեր

1. Ի՞նչ օրենքով է կատարվում լույսի արդրադարձումը:

Լույսի ճառագայթը ուղղագիծ է տարածվում միայն համասեռ միջավայրում։ Այն, հասնելով երկու տարբեր միջավայրերի բաժանման սահմանին, փոխում է իր տարածման ուղղությունը՝ ամբողջությամբ կամ մասամբ մնալով նույն միջավայրում։
2. Առարկայի ինչպիսի՞ պատկեր է առաջանում հարթ հայելում:

Հայելիները լինում են հարթ, ուռուցիկ և գոգավոր:

Ընկնող ճառագայթը և անդրադարձած ճառագայթը հայելու մակերևույթին տարված ուղղահայացի հետ կազմում են հավասար անկյուններ։ Ընկնող ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմած անկյունը կոչվում է անկման անկյուն:

Լույսի աղբյուրներ, լույսի ուղղագիծ տարածումը

Լուսային երևույթները լայնորեն տարածված են բնության մեջ: Լույսի շնորհիվ ենք ընկալում մարմինների գույնը, չափերը և ձևը: Ինքնուրույն լույս արձակող մարմիններն անվանում են լույսի աղբյուրներ: Լույսի բնական աղբյուր են աստղերը, կայծակը, Արեգակը, միջատներ և որոշ բակտերիաներ:

Լույսի աղբյուրները լույսն արձակում են բոլոր ուղղություններով:
Բազմաթիվ դիտումների և փորձերի միջոցով հաստատվել է, որ թափանցիկ միջավայրում լույսը տարածվում է ուղղագիծ:

Լույսի ուղղագիծ տարածումը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Որո՞նք են լույսի բնական և արհեստական աղբյուրները:
    Լույսի ուղղագիծ տարածմամբ են բացատրվում ստվերների առաջացումըԱրեգակի, Լուսնի խավարումները և այլ երևույթներ:
  2. Ի՞նչ երևույթներ են հաստատում համասեռ միջավայրում լույսի ուղղագիծ տարածումը:
    Եթե լույսի աղբյուրի և մեր աչքի միջև տեղադրենք անթափանց մարմին, ապա լույսի աղբյուրը մենք չենք տեսնի, քանի որ լույսի ուղղագիծ տարածման հետևանքով ճառագայթը չի կարողանա շրջանցել խոչընդոտը:
  3. Ինչու՞ ենք Արեգակը և աստղերը համարում լույսի բնական, իսկ մոմը և էլեկտրական լամպը՝ արհեստական աղբյուրներ:
    Որովհետև լուսինը ավելի մոտ է գտնվում երկիր մոլորակին քանց թե արևը և լուսինը։
  4. Ի՞նչ կկատարվեր, եթե լույսի ճառագայթները շրջանցեին իրենց ճանապարհին եղած անթափանց արգելքները:
    Լույսը ամեն տեղ կլիներ ։

ՈՐՈՏ ԹԱԳԱՎՈՐԸ

(ԻՏԱԼԱԿԱՆ)

Ժամանակով մի թագավոր է լինում, էնքան ուժեղ, էնքան բարձր ձեն է ունենում, որ հազար վերստի վրա լսվում է։ Մեկի հետ, հենց էնպես, զրույց անելիս՝ հեռվից կարծում են, թե որոտն է թնդում։ Դրա համար էլ անունը դնում են Որոտ Թագավոր։

Պալատականներն ու նախարարները, որոնք ամեն օր խոսելիս են լինում թագավորի հետ, կարճ ժամանակում ամենքն էլ խլանում են։ Եվ կատարյալ պատիժ ու պատուհաս է դառնում երկրի համար։ Ժողովուրդը ամեն կողմից գալիս է արդարադատություն գտնելու, գալիս են խեղճերը էնքան կանչում, էնքան գոռում, որ ուժից ընկնում են, բայց խուլ պալատականներն ու նախարարները չեն լսում։ Տերության մեջ գործերն առաջ չեն գնում։ Մարդիկ տրտնջում են, և ոչ ոք չի համարձակվում թագավորին ասի.

— Ձերդ մեծություն, դուք խլացրել եք բոլոր նախարարներին։

Թագավորին թվում էր, թե ինքն էլ էնպես է խոսում, ինչպես մյուսները։ Եվ երբ խլացած նախարարները մինչև անգամ իրեն ձենն էլ չեն լսում, բարկանում է, քացով ու բռունցքով էնպես է դուրս քշում պալատից, որ գլուխկոնծի տալով սանդուղքներից գլորվում են։

Նախարարները քանի որ նոր են լինում, առաջին օրերը գործերը լավ են գնում։ Միայն թագավորը նկատում է, որ իր խոսելու ժամանակ նրանք ձեռքերով իրենց ականջները փակում են։

— Ի՞նչ եք անում,— հարցնում է նեղացած.— ես գզրի պես հո չե՞մ գոռում։

— Օ՜, ո՛չ, ձերդ մեծություն,— պատասխանում են վախեցած նախարարները։— Ականջներիս… ետևն ուռել է։

Եվ բոլոր նոր նախարարների ականջների ետևն ուռած է լինում։ Թագավորն էլ առանձնապես անհանգիստ չի լինում, գիտենում է, որ էդ սովորական ու անվտանգ հիվանդություն է։ Միայն վերջը հրամայում է, որ ամեն մինը ով պատրաստվում է նախարար դառնալու, առաջուց իր ականջի ուռուցքը բժշկի։

Խեղճերը բժշկվում են պալատական բժիշկների մոտ, ամեն տեսակ դեղ ու դարման դնում են իրենց առողջ ականջներին ու, նամուսից խեղդված, տանում ամեն ցավ ու տանջանք։

Թագավորն էլ մին-մին գալիս է նրանց տեսության, իբրև հիվանդների, և առողջությունները հարցնելիս կարծելով, որ ականջի ուռուցքից լավ չեն լսիլ, ձենը ավելի է բարձրացնում.

— Հ՜եյ, ո՞նց ե՛ք… ո՜նց…

Ձենից պատերն ու օճորքը դողում են։

— Լավ ենք, ձերդ մեծություն, շատ լավ ենք։

Թագավորը երևակայում է, որ իր թագավորության մեջ գործերը հիանալի են գնում։ Ոչ ոք նրան չի ներկայանում, ոչ ոք մոտը գանգատի չի գալիս, ամենքն էլ խլանալուց վախենում են և մի կերպ համբերում են։

Բայց մի անգամ մի գյուղացի է գալիս պալատը ու ներկայանում թագավորին։ Թագավորը տեսնում է սրա երկու ականջն էլ խցան է կոխած՝ զարմանում է։

— Էդ ի՞նչ կնշանակի, ինչո՞ւ ես ականջներդ խցան կոխել,— հարցնում է գյուղացուն։

— Ի՞նչ անեմ, թագավորն ապրած կենա,— պատասխանում է գյուղացին.— դու էնպես բարձր ձեն ունես, որ խոսելիս քո ձենիցը մարդիկ խլանում են։ Ամպի նման որոտում ես, նրա համար էլ անունդ դրել են Որոտ Թագավոր։

Թագավորն սկզբում սաստիկ վրդովվում է։ Հավատալը չի գալիս, թե ինքը կարող էր էդ տեսակ զարհուրելի ձեն ունենալ։ Բայց երբ ամեն բան պարզվում է իր համար ու համոզվում է, բարկանում է իր նախարարների վրա, հրամայում է նրանց ամենքի ձեռն ու ոտն էլ կապոտել ու բանտարկել, իսկ գյուղացուն շինում է իր գլխավոր ու միակ խորհրդատուն։ Միայն իրավունք է տալիս, որ ականջները խցանով փակի։

Դու մի ասիլ՝ թագավորը վաղուց ցանկություն է ունենում ամուսնանա ու շատ էլ խնամախոսներ է ղրկել էս ու էն թագավորի աղջկանն ուզելու, բայց ամենքն էլ մերժել են։ Հիմի նոր է գլխի ընկնում, թե ի՛նչու են մերժել իրեն, վախեցել են, թե խլանան։

Վճռում է հայտարարել իր տերության մեջ, թե ո՛վ է կարող իրեն բժշկի, և տեղն ու տեղը ինչքան ձենումը ձեն կա, գոռում է.

— Հե՜յ, ո՞վ է կարող ինձ բժշկի, ով բժշկի՝ իր քաշովը մին ոսկի կտամ։

Ձենը որոտալով ու դրըմբդրըմբալով գնում է հասնում ամեն կողմի վրա հազար վերստ։ Էս դղրդոցից ամպերը ժաժ են գալի, տակն ու վրա են լինում, և երկու շաբաթ շարունակ ամբողջ տերության վրա անձրև է գալի։ Ամենահեռավոր անկյուններում էլ իմանում են թագավորի հայտարարությունը, բայց ամիսներ են անց կենում, ու ոչ մի բժիշկ, ոչ մի հեքիմ չի երևում։

Խեղճ թագավորն սկսում է հուսահատվել. հենց էդ միջոցիս հեռու աշխարհքից հայտնվում է մի կախարդ, ներկայանում է թագավորին, ասում է.

— Թագավորն ապրած կենա, մի կախարդական մազ ունես գլխիդ, էն կախարդական մազն է քո հիվանդության պատճառը։

Թագավորն ուրախանում, աշխարհքովը մին է լինում։ «Ի՞նչ մեծ բան է, ասում է իր մտքումը, գլուխս վեր կանեմ, պրծանք գնաց։ Էս լավ էր, էս ոեքիմին էլ մի բան կտամ կգնա, էլ ինչո՞ւ եմ իրեն քաշովը մին ոսկի տալի, մի բան որ առաջուց ցավիս գաղտնիքը հայտնեց»։

Հենց էստեղ հեքիմն ավելացնում է.

— Միայն մի պայման կա, որ պետք է իմանաս, թագավոր։ Պետք է միանգամից գտնել ու պոկել էն կախարդված մազը։ Եթե մին սխալվեցիր, նրանից ետև էլ ճար ու հնար չի լինի քո ցավին։ Եվ միակ մարդը, որ կարող է էդ անել, Անլեզու աղջիկն է։

— Իսկ նա ո՞րտեղ է,— հարցնում է թագավորը։

— Նա ապրում է Աճուճ Պաճուճների աշխարհքում։ Նրան ասում են Անլեզու, որովհետև ճշմարիտ էլ լեզու չունի։ Էս օրվան օրից ուղիղ մի տարի, մի ամիս ու մի օր անց՝ դու նրան կտեսնես էստեղ, եթե քո տված խոսքը կատարես, իմ քաշովը մին ոսկի տաս ինձ, քո խորհրդականին էլ, իբրև դեսպան, ինձ հետ միասին ուղարկես Անլեզու աղջկա մոտ։

Թագավորը թեև իր մեջը շատ է ցավում, բայց ի՞նչ աներ. ճար չուներ, անծանոթ հեքիմին քաշովը մին ոսկի է տալիս ու իր խորորդականի հետ միասին ճանապարհ է դնում դեպի Աճուճ Պաճուճների երկիրը՝ Անլեզու աղջկա մոտ։

Էս դեպքից մի քանի ամիս անց է կենում, թագավորը մին էլ տեսնում է իր խորհրդականը ետ եկավ։

— Հապա կախարդ հեքիմն ու Անլեզու աղջիկն ո՞ւր են։— Թե՝ կախարդ հեքիմը ոտով-գլխով անհետացավ, կորավ, իսկ Անլեզու աղջկանից տեղեկություն չունեմ։ Ասում են՝ գնացել է իրեն համար արհեստական լեզու շինել տա, ո՜ւր, ո՜ւմ մոտ կամ քանի ժամանակով, ոչով չգիտի։ Միայն կախարդը անհետանալիս էսպես կանչեց.

— Որոնեցեք, կգտնեք։ Սրա մեջն է թագավորի բախտավորությունը։

— Լա՛վ, մենք էլ կորոնենք,— ասում է թագավորը։

Եվ առանց գործը ետ գցելու դուրս է գալիս իր պալատի պատշգամբն ու նորից բարձր գոռում։

— Հե՜յ, ո՞վ կարա գտնի Անլեզու աղջկանը։ Ով գտնի, իր քաշովը մին ոսկի կտա՜մ։

Կարծես թե ճիշտ որ ամպ է որոտում։ Ձենը մինչև որտեղ հասնում է ՝ամեն տեղ էլ շաբաթներով անձրև է գալիս։

Սրանից ետը էլ մի քանի ամիս անց է կենում, դարձյալ Անլեզու աղջկանից ոչ մի լուր։

Թագավորն սկսում է հուսահատվել։ Եվ փոխանակ լուռ իրեն համար նստելու, ամբողջ օրը ամպի նման որոտում է ու որոտում։ Հպատակների մի մասի ականջները ծանրանում են, մյուս մասինը բոլորովին խլանում է։ Եվ որովոետև ոմանք վատ են լսում, ոմանք բոլորովին չեն լսում, սրանից հազար ու մի թյուրիմացություններ են առաջ գալիս, իսկ թյուրիմացություններից զանազան տուրուդմբոցներ են պատահում։ Ոստիկանությունը միանգամից գլուխը կորցնում է, հա՛յ դես է վազում, հա՛յ դեն է վազում։ Եվ որովհետև, թագավորության մոտ լինելով, տերության մեջ ամենախուլ մարդիկն էլ ոստիկաններն էին, ճշմարտությունը չեն կարողանում լսել, միշտ մեղավորների կողմն են պահում ու արդարներին բռնում, բանտերն են լցնում։

Թագավորը քանի գոռում է՝

— Արդարադատ եղե՛ք, արդարադատ եղե՛ք,— էնքան ավելի ու ավելի են նրանք խլանում ու ավելի մեծ անիրավություններ են անում:

Մի անգամ թագավորի պալատի առջև կանգ է առնում մի ջահել անծանոթ ու գոռում է.

— Ձենի դեղ եմ ծախո՜ւմ, ձենի դեղ եմ ծախո՜ւմ։ Ով ձեն ունի՝ կըկտրի, ով չունի՝ կգտնի։ Ա՛յ ձենի դե՛ղ, ա՛յ լավ ձենի դե՜ղ…

Որոտ թագավորը որ լսում է, կարծում է թե իրեն ծաղրում են, հրամայում է բռնեն մոտը բերեն էն լրբին։

Երբ բռնում են, ներս են բերում պալատը՝ բարկացած որոտում է.

— Էդ ի՞նչ էիր գոռում դու իմ պալատի առջև։ Ի՞նչ ձենի դեղ ես ծախում… Ցո՛ւյց տուր հապա՝ տեսնեմ ո՞րն է քո ձենի դեղը…

— Ահա իմ ձենի դեղը, թագավորն ապրած կենա։ Համեցեք փորձիր, տե՛ս՝ ճշմարիտ եմ ասում թե չէ։

Ասում է անծանոթն ու իր արկղից մի տեսակ մանր հաբեր է հանում, դնում թագավորի սեղանի վրա։

Թագավորը նայում է սրան, ոտից-գլուխ չափում։ Շորերին է նայում՝ տղա է, բայց դեմքը, շարժմունքը, ձենն ու քնքշությունը միանգամայն կանացի են։

— Անունդ ի՛նչ է։

— Անունս Անլեզու է։ Իհարկե, տեսնում ես, թագավոր, որ մի քիչ սխալ անուն են տվել ինձ։ Գուցե ավելի պատշաճ էր, որ երկար լեզվանի կոչեին, բայց եղածը եղած է…

Եվ առանց քաշվելու, որ ինքը գտնվում է ոչ թե փողոցում, այլ թագավորի պալատում, սկսում է կոկորդովը մին գոռալ.

— Ա՜յ ձենի դե՜ղ, լա՛վ ձենի դե՜ղ, ով ունի՝ կկտրի, ով չունի՝ կգտնի՜…

Թագավորի ծիծաղը պրծնում է։

— Հապա,— ասում է, —էդ քո ձենի դեղը բե՛ր, մի փորձեմ տեսնեմ։

Առնում է մինը կուլ տալի, և ո՜վ զարմանք, ձենի կեսը կորչում է։ Սրանից ետը թե կարող ես, դե բռնի Որոտ Թագավորին։ Ոնց որ սոված հավը կուտին վրա ընկնի, վրա է ընկնում էս հաբերին ու կուլ է տալիս իրար ետևից։ Կուլ է տալիս վերջացնում։ Ետ է դառնում որ մի բան ասի, չորս կողմի կանգնածները ձենը չեն լսում, էնքան կտրած է լինում։ Չեն կարողանում լսել, մինչև ականջները բերնին չեն մոտեցնում։

Թագավորը ուրախությունից հրամայում է, որ իր ամբողջ տերության մեջ տոն կատարեն, խաղեր ու հրավաոություններ սարքեն, ուտելիքներ ու գինի բաժանեն ժողովրդին։

— Իսկ դու ի՞նչ ես ուզում, հրաշալի անծանոթ,— դիմում է թագավորը իրեն բժշկող երիտասարդին։— Ինչ որ ուզես, պետք է ստանաս, թեկուզ թագավորությանս կեսը։

— Ես էն եմ ուզում, որ քո պալատում մի սենյակ տաս ինձ և հաց ու ջուր, որ ապրեմ, ոչով էլ ինձ մոտ չմտնի, նույնիսկ դու, թագավոր։ Ահա իմ բոլոր ուզածը։

— Էդքա՞ն,— զարմանում է թագավորը։— Շատ քիչ է։ Բայց թո՛ղ էդպես լինի, ինչպես ուզում ես։

Սրանից հետո էլ թագավորի ձենը էնքան է նվազում, պալատականները չեն կարողանում լսել, մանավանդ որ խուլ են լինում։ Հետզհետե նրանց ականջներն էլ բժշկվում են, և ամենքն էլ սկսում են խոսել էնպես, ինչպես թագավորն է խոսում՝ հազիվ լսելի շշուկով, և կարճ միջոցում էս տերության մեջ շշուկը դառնում է խոսելու ընդունված ձևը։

Մենակ թագավորի պալատում ապրող անծանոթն էր, որ հեշտ էր լսում թագավորին ու մենակ նա էր, որ չէր շշնջում, չէր իջեցնում իր հնչուն ձենը խոսելու ժամանակ, ում հետ էլ լիներ։

Ժողովուրդը սկսում է հետաքրքրվել, թե արդյոք նրա լեզուն էլ իրենց լեզվի նման լեզու է, թե չէ։ Էս հետաքրքրությունը մեծանում է մանավանդ մի դեպքից հետո, երբ մինը անծանոթին խնդրում է, թե՝

— Հապա մի քո լեզուն ցո՛ւյց տուր, տեսնենք ընչից է շինած։

Էս ասելն է լինում։ Անծանոթը բարկանում է, լաց է լինում, փախչում է ու մտնում իր սենյակը, փակվում ու հայտնում է, թե էլ երբեք դուրս չի գալ, որ մյուս անգամ էլ չասեն, թե՝ լեզուդ ցո՛ւյց տուր։

Էս դեպքի մասին տեղեկացնում են նախարարին։ Նախարարը գնում է անծանոթի մոտ, ասում է.

— Ինչո՞ւ ես բարկանում, ինչո՞ւ ես էդպես անում։ Ուզում են լեզուդ տեսնեն, դու էլ հանի՛ր ցույց տուր, ահա՛ էսպես։

Ու լեզուն հանում է։

Անծանոթը ակամայից կրկնում է նույն բանը, հանկարծ լեզուն բերանից վեր է ընկնում, կտոր-կտոր լինում, ջարդվում, ոնց որ թե կավից լիներ շինած։

Նախարարը զարմանքից միառժամանակ մնում է տեղը քար կտրած։ Ապա ուշքի գալով ձեռքով զարկում է ճակատին ու գլխապատառ վազում է թագավորի մոտ։

— Թագավորն ապրած կենա, բա չե՞ս ասիլ, որ Անլեզու աղջիկը հայտնվել է։ Հենց էսօր լրանում է մի տարին, մի ամիսն ու մի օրը, որ գուշակէց կախարդ հեքիմը, նա հայտնվել է:

Պալատը տակն ու վրա է լինում։ Մարդիկ խռնվում են Անլեզու աղջկա սենյակի դռան առջև, ուզում են անպատճառ ներս մտնեն ու տեսնեն իրենց աչքով։ Զուր է թագավորը կանչում

— Չի կարելի մտնել նրա մոտ։ Մինչև անգամ ես էլ չեմ կարող, խոսք եմ տվել…

Բայց հիմի էլ ո՞վ էր կարողանում լսել թագավորի ձենը։ Տեսնում են՝ ոնց է շրթունքները շարժում, ձեռին-ոտին անում, իսկ թե ինչ է ասում, չեն իմանում։

Էստեղ հանկարծ դռները բացվում են, ու ամենքը մնում էն հիացած։ Սենյակի մեջտեղը, մարգարտակար ու գոհարազարդ զգեստով, ճոխ մազերն արձակ, ոսկու դեզի վրա հանգիստ թինկը տված մի ջահել գեղեցկուհի, հովհարը ձեռին իրեն հով է անում։

Ոսկու դեզը նույն մեծության, ինչ որ թագավորը տվել էր կախարդ հեքիմին։

Թագավորն ընկնում է գեղեցկուհու ոտքերը ու գլուխը խոնարհում ծնկներին։ Գեղեցկուհին թագավորի գլխից հանում է կախարդական մազը, որ հանելուն պես էրվում է մատների մեջ։

— Շնորհակալ եմ, անուշ աղջիկ։ Շնորհակալ եմ, իմ թագուհի,— կանչում է թագավորը մի էն տեսակ դուրեկան ձենով, որ մինչև էն օրը ոչով չէր լսած կյանքում։

— Ես էլ եմ շնորհակալ, Որոտ Թագավոր, իմ անգին ամուսին,— պատասխանում է աղջիկը։

Եվ հենց որ թագավորը բժշկվում է, նույն րոպեին ընկնում է և էն կախարդանքը, որ գեղեցիկ աղջկանը զրկել էր լեզվից։ Եվ ամեն բան կատարվում է էնպես, ինչպես գուշակած է լինում Անլեզու աղջկանը արհեստական լեզու տվող կախարդը։

Էստեղ մեջ է մտնում թագավորի խորհրդական երբեմնի գյուղացին։ Ասում է.

— Ահա է՛ս էր ձեր ճակատագիրը։ Դուք պետք է ամուսիններ դառնայիք ու սիրով կապվեիք։ Այժմ ժամանակ է, որ ես հեռանամ…

— Չէ… ինչո՞ւ… ինչո՞ւ…— կանչում է թագավորը։

Բայց չնայելով թագավորի կանչելուն, խորհրդականը դառնում է մի պստլիկ կայտառ թզուկ, թռչում ընկնում է ոսկու դեզի մեջն ու անհետանում։

Բանից դուրս է գալիս, որ նա էլ կախարդների օգնականն է եղել։

Ուրախ ու գոհ Որոտ Թագավորն ու գեղեցիկ աղջիկը մեծ հարսանիք են սարքում, ամուսնանում են իրար հետ։ Թագավորը ներում է իր նախարարներին ու վերադարձնում է իրենց նախկին պաշտոնները։

Ամենքն էլ ուրախանում են, մանավանդ էլ խլանալու վտանգ չկար։ Թեև մարդիկ շշնջում էին.

— Մի՛ վախենաք, նրանք միշտ էլ խուլ կմնան։ Կապրենք, կտեսնենք։

Առաջադրանքներ՝

1.Հատվածից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

2.Առանձնացրո՛ւ քեզ առավել դուր եկած հատվածը և հիմնավորի՛ր։

Էստեղ հանկարծ դռները բացվում են, ու ամենքը մնում էն հիացած։ Սենյակի մեջտեղը, մարգարտակար ու գոհարազարդ զգեստով, ճոխ մազերն արձակ, ոսկու դեզի վրա հանգիստ թինկը տված մի ջահել գեղեցկուհի, հովհարը ձեռին իրեն հով է անում։

3.Ներկայացրո՛ւ գործի ասելիքը, ի՞նչ սովորեցրեց քեզ այն։

Ինձ այս պատմվածքը սովորեցրեց, որ պետք է չհանձնվել ինչել, որ լինի, եթե ցանկանաս ամենինչ կկարողանաս։

4. Հովհաննես Թումանյանի ինքնակենսագրության նմանությամբ ներկայացրու քո՛ ինքնակենսագրությունը:

Մի հրաշալի օր երկու մարդիկ հանդիպեցին իրար ( հայրս և մայրս ) հայրս եղել է Գեղարքունիքի Գավառ քաղաքից իսկ մայրս Կոտոյք մարզի Աբովյան քաղաքից: 2009թ-ի սեպտեմբերի 16-ին ծնվեց իմ կրթսեր եղբայրը ում անունը դրեցին իմ պապիկի անունով Տիգրան իսկ 2013թ- ին ծնվեցի ես իմ անունը Արթուր է, և 2023թ- ի հուլիսի 26- ին ծնվեց իմ փոքրիկ քույրիկը ում անունը դրեցինք Անի, ես իրում եմ խաղալ շախմատ, ֆուտբոլ և նվագել կիթառ, սպասենք տեսնենք ինչ կլինի ապագայում։